Որոնել

+
Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրերի կատալոգը թարմացվել է

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2020-2021թթ. ակադեմիական տարում կայանալիք ⇒ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի ցանկը թարմացվել է:

Յուրաքանչյուր տարի ծրագրերի մեծամասնությունն ընդունում է հայտադիմումներ հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում: Ուսանողները կարող են դիմել առավելագույնը երեք կրթաթոշակային ծրագրի՝ իր իսկ կայքէջի միջոցով: Նշենք, որ հայաստանյան դիմորդների համար ուսումնառությունը պետք է տեղի ունենա կոնսորցիումի  առնվազն երկու Ծրագրային երկրներում (բոլոր ուսանողները պետք է մասնակցեն նվազագույնը երկու շարժունության): Լրացուցիչ ուսումնական ժամանակահատվածը (օրինակ՝ հետազոտություն, պրակտիկա, թեզի նախապատրաստում) ուսանողը կարող է անցկացնել Ծրագրային կամ Գործընկեր երկրներում գործող համապատասխան կազմակերպություններում:

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի կատալոգում դուք կարող եք ֆիլտրել ծրագրերն ըստ մասնագիտական ոլորտի, երկրի, համալսարանի կամ այլ մասնակից կազմակերպության, և ընդունման տարվա: Սեղմելով հապավումի հղմանը՝ կծանոթանաք ծրագրի վեբկայքին: Սեղմելով ծրագրի անվան հղմանը՝ կհայտնվեք Էրազմուս+ ծրագրի արդյունքների պլատֆորմում, որը մանրամասն նկարագրում է մագիստրոսական ծրագրերը և մշտապես թարմացվում է բուհերի կողմից:

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ https://erasmusplus.am/emjmds/

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2019թ