Որոնել

+
Ավստրիայի համալսարանական պատվիրակության առաջին այցը Երևան

Ավտրիական Էրազմուս+ ազգային գործակալությունը (OeAD-GmbH) Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աջակցությամբ կազմակերպեցին երկօրյա գործընկերային այց դեպի Երևան։ Այցի հիմնական նպատակն էր Էրազմուս+ դրամաշնորհների օգնությամբ ամրացնել ընթացիկ համագործակցություններն ու նոր կապեր հաստատել ավտրիական և հայաստանյան համալսարանների միջև։
Միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 16-17-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։

Սեմինարի հիմնական նպատակներն էին՝
● կողմերին ծանոթացնել Ավստրիայի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի առանձնահատկություններին,
Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում նախաձեռնել ուսանողների (դասընթացներ, պրակտիկա) և բուհական անձնակազմի (դասավանդում, վերապատրաստում) երկկողմանի փոխանակումներ,
Էրազմուս+ Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրային նոր գաղափարներ մշակել և դիմել դրամաշնորհային մրցույթին։
● հայ մասնակիցներին ծանոթացնել Ավստրիայի զարգացման համագործակցության APPEAR ծրագրի հնարավորություններին:

Այցի շրջանակներում ներկայացվեցին համալսարանների ենթակառուցվածքներն ու կրթական ծրագրերը, ինչպես նաև մասնակից երկրների լավագույն փորձի օրինակները: Բացի այդ, կազմակերպվեցին ավստրիական գործընկերների կողմից երևանյան համալսարանների այցելություններ, որոնց միջոցով ստեղծվեցին տեղական բուհերին մոտիկից ծանոթանալու և համագործակցության ծրագրեր մշակելու լայն հնարավորություններ:
Ավստրիական պատվիրակությունը բաղկացած էր 20 մասնակիցներից 12 բուհերից և 
ազգային գործակալությունից, իսկ հայաստանյան կողմից հանդիպմանը մասնակցեցին 45 ներկայացուցիչներ երևանյան և մարզային 22 բուհերից։
Երևանում կոնտակտային սեմինարի թիրախային խումբը ակադեմիական հանրության ներկայացուցիչներն էին, ովքեր շահագրգռված էին ավստրիացի գործընկերների հետ նոր գործընկերություններ հաստատելու և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում համաձայնագրեր նախաձեռնելու ուղղությամբ:

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2019թ