Որոնել

ESPAQ նախագծի Տեղեկատվական միջոցառում

Տեմպուսի ESPAQ նախագծի շրջանակներում ս.թ. մայիսի 19-ին կկազմակերպվի Տեղեկատվական միջոցառում՝ ուղղված Ուսանողների ներգրավվածությանը որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում: Այն կհյուրընկալվի Երևանում՝ Հայաստանի պետական ​​տնտեսագիտական համալսարանի գիտական ​​խորհրդի նիստերի դահլիճում (Նալբանդյան 128, գլխավոր մասնաշենք, կենտրոնական մուտք):

Միջոցառման խնդիրներն են՝

  • հրավիրել և խրախուսել տարբեր շահագրգիռ կողմերին` քննարկելու ուսանողների ներգրավվածության կարևորությունը որակի ապահովման գործընթացներում,
  • ներկայացնել նախագծի ձեռքբերումներն ու ակնկալվող արդյունքները,
  • հնարավորություն ընձեռել լավագույն փորձի փոխանակման համար:

Օրակարգը տես այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ http://espaq.eu/

Հրապարակված է․Նորություններ