Որոնել

9 հայ դիմորդ՝ Էրազմուս Մունդուս կրթաթոշակակիր

Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն հայտնի են 2021 թվականի Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակակիրները։ Մրցակցության արդյունքում ամբողջական կրթաթոշակի է արժանացել 9 հայ դիմորդ, որոնք իրենց համատեղ մագիստրոսական ծրագրերը կմեկնարկեն Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Չեխիայում։

Հայ դիմորդները հնարավորություն ունեն դիմելու համատեղ մագիստրոսական կրթաթոշակներին 2004 թվականից։ 2004-ից մինչ 2021 թվականը համատեղ մագիստրոսական ծրագրերի ամբողջական կրթաթոշակակիր է դարձել 150 հայ դիմորդ և այս թիվն ամեն տարի աճում է։

Էրազմուս Մունդուս Համատեղ Մագիստրոսական Ծրագրերը հեղինակավոր միջազգային ուսումնական ծրագրեր են, որոնք աչքի են ընկնում ակադեմիական գերազանցությամբ։ Ծրագրերն առաջարկվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային կոնսորցիումի կողմից։

Համատեղ մագիստրոսական ծրագրերի Կատալոգում այժմ առկա են 149 մագիստրոսական ծրագրեր՝ առաջարկելով ամբողջական կրթաթոշակներ 2021-2022 ուսումնական տարվա համար։ Հայտերը հիմնականում ընդունվում են ընթացիկ տարվա հոկտեմբեր-հունվար ամիսներին, իսկ դասընթացները մեկնարկում՝ հաջորդ ուսումնական տարվանից։ Էրազմուս Մունդուս Համատեղ Մագիստրոսկան ծրագրերի և կրթաթոշակի դիմումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք մեր վեբ կայքէջ։ 

Հրապարակված է․News & Events 2021, Նորություններ, Նորություններ 2021թ