Որոնել

Մինչ մեկնման կողմնորոշման հանդիպում ընթացիկ ուսումնական տարում Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակ ստացած ուսանողների հետ

Ս․թ․ հուլիսի 21-ին էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպեց Մինչ մեկնման կողմնորոշման հանդիպում ընթացիկ ուսումնական տարում Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակ ստացած ուսանողների հետ։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդերա Վիկտորինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։

Հանդիպումն իր բնույթով ինտերակտիվ էր․ կրթաթոշակակիրներին վիզայի և մշակութային առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեցին Հայաստանում Գերմիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Հայաստանում Չեխիայի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Անի Սայինյանովան, Հայաստանում Բրիտանական Խորհրդի Ծրագրերի և համագործակցությունների բաժնի ղեկավար Նարեկ Թովմասյանը, Traveler Club տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Միքայելլա Մարկարյանը։

Նորընտիր կրթաթոշակակիրների հետ իրենց փորձով կիսվեցին Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսկան կրթաթոշակային ծրագրերի շրջանավարտներ Վահե Զարգարյանը (մագիստրոսական ծրագիր՝ European Master in Lexicography (EMLex)), Տաթև Դերզյանը, (մագիստրոսական ծրագիր՝ European Politics and Society: Vaclav Havel Joint Master Programme (EPS)) և Մարինե Օվեսյանը (մագիստրոսական ծրագիր՝ Technology for Translating and Interpreting (EM TTI)):

Հանդիպման ավարտին կրթաթոշակակիրները մասնակցեցին Հայկական ցկյանս ուսումնառության լիգայի նախագահ Վարուժան Ավանեսյանի կողմից կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցություն» թեմայով վերապատրաստմանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021  թվականին Հայաստանից էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակակիր են դարձել 9 դիմորդներ, այսպիսով՝ Հայաստանից կրթաթոշակակիրների ընդհանուր թիվը հասցնելով 150-ի։ Ընթացիկ տարվա շահառուները առաջին կիսամյակի ուսումնառությունը անց կկացնեն Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և Չեխիայում։

Հիշեցնենք, որ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի շրջանակում հայաստանյան դիմորդները կարող են ստանալ ամբողջական կրթաթշակ կրկնակի կամ համատեղ մագիստրոսական միջազգային ծրագրերի համար։

Էրազմուս մունդուս համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերին դիմելու մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ։

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ

Comments (No Responses )

No comments yet.

Leave a Reply