Որոնել

+
3-րդ աստիճանի ծրագրերի որակի ապահովման թեմայով Էրազմուս+ քննարկում նախարարությունում

Ս․թ․ հուլիսի 16-ին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունում տեղի ունեցավ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման թեմայով քլասթերային հանդիպում, որը նվիրված էր Եվրոպական միության Տեմպուս VERITAS (2013-2016թթ) և  Էրազմուս+ C3QA (2016-2019թթ) նախագծերի շրջանակում ստեղծված 3-րդ աստիճանի կրթության որակի ապահովման չափորոշիչների և ուղենիշների քննարկմանը: Միջոցառմանը ներկա էին կրթության քաղաքականության մշակողներ, ներկայացուցիչներ 3-րդ աստիճանի կրթություն առաջարկող հայաստանյան բուհերի ՈԱ կենտրոններից և գիտության վարչություններից, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից և Բարձրագույն որակավորման կոմիտեից, ինչպես նաև գիտական հետազոտությունների որակի բարելավմանն ուղղված  Էրազմուս+ All4R&D, Minerva, Modest, DPPHSS կարողությունների զարգացման նոր սերնդի ծրագրերից։  

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ-ում կթության 3-րդ աստիճանի ուսումնական ծրագրերի իրավական շրջանակի խնդիրները և մասնակից շահառուներից ստանալ վերջինիս բարելավման առաջարկներ։ Քննարկման կարևոր բաղադրիչներից էր նաև հետազոտությունը, որին կարևոր տեղ է տրված մշակվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծում: Հետազոտական բաղադրիչի ներդրումը բարձրագույն կրթության որակի բաձրացմանն ուղղված քայլ է:

Հիշեցնենք, որ Տեմպուս VERITAS և Էրազմուս+ C3QA ծրագրերի շրջանակներում Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա մշակվել են բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման գործիքներ, որոնք փորձարկվելուց և լրամշակվելուց հետո  ազգային հավատարմագրման համակարգի մասն են կազմելու: Այս ծրագրերի իրականացման արդյունքներից բխող ձեռքբերումները կդրվեն նաև ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի շրջանակներում մշակվող 3-րդ մակարդակի բարեփոխումների հայեցակարգի հիմքում:

Լուսանկարների սկզբնաղբյուրը ՝ http://edu.am/index.php/am/news/view/7647

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2019թ