Որոնել

+
Քովիդ-19 համավարակի ազդեցությունը Էրազմուս+ շարժունության ՀՀ արտագնա ե ներգնա ուսանողների վրա

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և Էրազմուս ուսանողական միջազգային ցանցի հետ համատեղ Էրազմուս ուսանողական ցանցի Երևանյան թեկնածու խմբի կողմից կազմակերպած «ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ՀՀ արտագնա և ներգնա ուսանողների վրա» թեմայով հետազոտության արդյուքների ներկայացումն ու քննակումը ՀՀ բուհերի միջազգային կապերի բաժինների Էրազմուս+ շարժունության պատասխանատուների հետ։ 

Հանդիպման բացման խոսքով հանդես եկան և մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին Էրազմուս ուսանողական ցանցի Երևանյան թեկնածու խմբի նախագահ Նենսի Մկրտչյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան և Էրազմուս ուսանողական միջազգային ցանցի փոխնախագահ Տայանա Մոհնացկին:

Տայանա Մոհնացկին մասնակցիներին ներկայացրեց Էրազմուս ուսանողական միջազգային ցանցի կողմից իրականացված «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ուսանողական փոխանակման վրա Եվրոպայում» հետազոտության արդյունքները: Բանախոսը նշեց, որ հետազոտությունը նպատակաուղղված է բարձրագույն կրթական հաստատությունների ներկա և ապագա փոխանակման մասնակից ուսանողների համար համավարակի բռնկման արդյունքում ի հայտ եկած մարտահրավերների ու դրանց հնարավոր լուծումների բացահայտմանը:

«ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ՀՀ արտագնա և ներգնա ուսանողների վրա» հետազոտությունը ներկայացվեց Էրազմուս ուսանողական ցանցի Երևանյան թեկնածու խմբի նախագահ Նենսի Մկրտչյանի, փոխնախագահ Շուշանիկ Գալոյանի և նախագահություն անդամ Հերմինե Ֆանյանի կողմից: Բանախոսները նշեցին  հիմնական բացահայտումները կարևորելով` ընդունող այն երկրների ցանկը, որի շրջանակներում իրականացվել է հետախույզը, համավարակի ազդեցությունը փոխանակման գործընթացի վրա, ուսանողների դժվարությունները և նրանց տրամադրված  աջակցությունը: ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակը հաղթահարելուն և հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելուն ուղղված ներկայացվեցին մի շարք առաջարկություններ:

Միջոցառման ավարտական հատվածում մասնակիցների միջև տեղի ունեցավ քննարկում հարց ու պատասխանի տեսքով. կողմերը փոխանակեցին մտքեր համավարակային իրավիճակի արդյունքում առաջացած ճգնաժամից դուրս գալուն ուղղված հետագա անելիքների վերաբերյալ:

Հաջորդ կիսամյակի ընթացքում նաատեսված փոխանակումների հնարավությունների հետ կապված Խ․ Աբովյանի անվ․ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության բաժնի մասնագետ Ռաիսա Ավետյանը նշեց, որ ներկա պահին իրենց կողմից կազմակերպվում է փոխանակում Իսպանիայի հետ։ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը, նախևառաջ, շնորհակալություն հայտնեց խմբի անդամներին իրականացված գործունեության համար` հաստատելով հետագա բեղմնավոր համակորգակցության պատրաստակամությունը: Նա նաև նշեց, որ նախատեսվում է փորձնակի փոխանակում երկու ամիս ժամկետով Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանի հետ: Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների փոխանակումները համակարգող Անժելա Բալասանյանն իր հերթին նշեց, որ ելնելով իրավիճակից, բուհի կողմից որոշում է կայացվել մերժել միջազգային ուսանող հյուրընկալելու բոլոր առաջարկները:

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2020թ