Որոնել

+
Շնորհավորում ենք 2020թ-ին Էրազմուս+-ի Կարողությունների զարգացման գործողության ներքո հաղթած 7 ծրագրերի

Ուրախ ենք տեղեկացնել, որ Էրազմուս+ Ծրագրի 2014-2020թթ. շրջափուլի շրջանակներում Կարողությունների զարգացման գործողության վերջին առաջարկների մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է 1032 ծրագրային առաջարկ, որից 164 հայտ ընտրվել է ֆինանսավորման համար: Հայաստանյան համալսարանները և այլ կազմակերպություններն ընդգրկված են 7 ծրագրերում:

Ստորև բերված են  բոլոր այն ընտրված ծրագրերի համառոտ նկարագրերը, որոնց մեջ Հայաստանի բուհերն ընդգրկված են որպես ծրագի համակարգող կամ գործընկեր:

1. Համակարգող՝ UNIVERSITE FRANCAISE EN ARMENIE FONDATION (Հայաստան)

Վերնագիր՝ “Introducing work-based learning in higher education systems of Armenia and Moldova for better employability of graduates” (WBL4JOB)

Գործընկեր երկրներից՝ Հայաստան (4) Մոլդովա (4)

Ծրագրային երկրներից՝ Ֆրանսիա (2) Բելգիա (1) Ավստրիա (1)

Ընդհանուր բյուջե՝ 892 535 եվրո

2. Համակարգող՝  UNIVERSITATEA DE STAT DIN MOLDOVA (Մոլդովա)

Վերնագիր՝ “Connecting universities-industry through smart entrepreneurial cooperation and competitive intelligence of students in Moldova, Georgia and Armenia” CONNECT 

Գործընկեր երկրներից՝  Հայաստան (4) Մոլդովա (3) Վրաստան (3)

Ծրագրային երկրներից՝ Ռումինիա (1) Լատվիա (1) Ֆինլանդիա (1) Բուլղարիա (1)

Ընդհանուր բյուջե՝ 932 798 եվրո

3. Համակարգո՝ղ TECHNISCHE UNIVERSITAET DRESDEN (Գերմանիա)

Վերնագիր՝ Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in order to improve Educational Field, Sustainability and Internationalization” (SMARTI)

Գործընկեր երկրներից՝ Հայաստան (6) Ռուսաստան (5)

Ծրագրային երկրներից՝ Միացյալ Թագավորություն (1) Պորտուգալիա (1) Լատվիա (1) Գերմանիա (1)

Ընդհանուր բյուջե՝ 936 824 եվրո

4. Համակարգող՝ UNIVERSITAT POLITECNICA DE VALENCIA (Իսպանիա) 

Վերնագիր՝ Developing Interdisciplinary Postgraduate Programmes and Strengthening Research Networks in Geoinformation Technologies in Armenia and Kyrgyzstan” (GeoTAK)

Գործընկեր երկրներից՝ Հայաստան (5) Ղրղզստան (5)

Ծրագրային երկրներից՝ Սլովակիա (1) Շվեդիա (1) Իսպանիա (1) Բելգիա (1)

Ընդհանուր բյուջե՝ 873 769 եվրո

5. Coordinator: PETRE SHOTADZE TBILISI MEDICAL ACADEMY LLC (Վրաստան)

Title: Simulation in Undergraduate MEDical Education for Improvement of SAFEty and Quality of Patient Care” (SAFEMED+) 

Գործընկեր երկրներից՝ Հայաստան (2) Վրաստան (2) Ուկրաինա (2)

Ծրագրային երկրներից՝ Լիտվա (1) Իտալիա (1) Իսպանիա (1)

Ընդհանուր բյուջե՝ 868 482 եվրո

6. Համակարգող՝ UNIVERSITA DEGLI STUDI DELL’AQUILA (Իտալիա)

Վերնագիր՝ “Capacity Building in Sustainability for Architectural Heritage” (SAH)

Գործընկեր երկրներից՝ Հայաստան (3) Ռուսաստան (4) Իրան (2)

Ծրագրային երկրներից՝ Միացյալ Թագավորություն (1) Իտալիա (1) Հունաստան (1) Գերմանիա (1)

Ընդհանուր բյուջե՝ 970 266 եվրո

7. Համակարգող՝ UNIVERSITA DEGLI STUDI GABRIELE D’ANNUNZIO DI CHIETI-PESCARA (Իտալիա)

Վերնագիր՝ “Transforming Architectural and Civil Engineering Education towards a Sustainable Model” (TACEESM)

Գործընկեր երկրներից՝ Հայաստան (3) Բելառուս (4) Բոսնիա և Հերցեգովինա (5)

Ծրագրային երկրներից՝ Սլովենիա (1) Իտալիա (1) Իսպանիա (1) Գերմանիա (1)

Ընդհանուր բյուջե՝ 892 536 եվրո

2020թ-ի մրցույթում հաղթած ծրագրերի ամբողջական ցանկը հասանելի է այստեղ։

 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2020թ