Շնորհավորում ենք Ժան Մոնե ծրագրերի 2020թ առաջարկների մրցույթում հաղթած գործընկեր հայաստանյան բուհերին
Ուրախ ենք տեղեկացնել, որ Էրազմուս+ Ժան Մոնե Գործողությունների 2020թ առաջարկների մրցույթում հաղթած ծրագրերն արդեն հայտնի են։ Հայաստանի բուհերի մասնակցությամբ մրցույթի արդյունքում հաղթել է Ժան Մոնե 2 նախագիծ և 1 Ժան Մոնե Ցանց։
1. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ Վ․ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎ․ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Գործընկեր համալսարաններ՝ «Նյու Վիժըն» համալսարան (Վրաստան), Սաարլանդի համալսարանի Եվրոպա Ինստիտուտ (Վրաստան), «Կիև-Մոհիլա ակադեմիայի» Ազգային համալսարան (Ուկրաինա)
Ընդհանուր բյուջե՝ 60, 000 եվրո
2. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻԵՆՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (Ավստրիա)
Ժան Մոնե Ցանց “EU and EAEU: Between Conflict and Competition, Convergence and Cooperation – EUCON”
Գործընկեր համալսարաններ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), Հարավային դաշնային համալսարան (ՌԴ), Պասաուի համալսարան (Գերմանիա), Բուդապեշտի Կոռվինիուս համալսարան (Հունգարիա)
Ընդհանուր բյուջե՝ 300,000 Եվրո
3. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ ISCOMET- ԷԹՆԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ (Սլովենիա)
Ժան Մոնե Նախագիծ “՛Promotion of the European Studies in Armenia՛՛
Գործընկեր համալսարաններ՝ Խ․ Աբովյանի անվ․ Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, Վանաձորի պետական համալսարան, Երևանի Գլաձոր համալսարան
Ընդհանուր բյուջե՝ 58,620 Եվրո
Ժան Մոնե Գորողությունների 2020թ մրցույթի արդյունքների մանրամասներին ծանոթացեք Կրթության, աուդիովիզուալ և մշակույթային գործադիր գործակալության պաշտոնական կայքում։