Որոնել

+
Եվրահանձնաժողովի «Հաճախակի տրվող հարցեր»-ն Էրազմուս+ ծրագրի վրա COVID-19 համաճարակի ազդեցության հետևանքների վերաբերյալ

Կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) բռնկումը բացասաբար է անդրադարձել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ընթացող կամ նախատեսված գործողությունների վրա: Այդ առիթով Եվրահանձնաժողովը պատրաստել է «Հաճախակի տրվող հարցեր», որոնք կօգնեն Էրազմուս+ ծրագրի շահառուներին հաղթահարել համաճարակի հետևանքով առաջացած խոչընդոտները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հարցերն ու պատասխանները, որոնք առավել հաճախ բարձրացվել են և, հետևաբար, ելնում են Էրազմուս+ ՀԳ 1-ի (Միջազգային կրեդիտային շարժունություն, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր) և ՀԳ 2-ի (Կարողությունների զարգացում) բարձրագույն կրթության ծրագրերի հայ շահառուների (անհատ և ինստիտուցիոնալ) կարիքներից:

 

Էրազմուս+ շարժունության ծրագրերի մասնակիցների կողմից բարձրացված հարցերը

Հարց 1. Ես մասնակցում էի Էրազմուս+ շարժունության Ծրագրային երկրում, բայց համաճարակի պատճառով ստիպված եղա տուն վերադառնալ: Կարո ՞ղ եմ, այնուամենայնիվ, ստանալ իմ դրամաշնորհը:

Պատասխան 1. Եթե վերադարձել ես տուն, բայց

  • ա) դեռ ծախսեր պետք է կատարես, որոնք ուղղակիորեն և բացառապես կապված են ընդունող երկրի հետ, ինչպիսիք ենք օրինակ՝ տան վարձը և (կամ) կոմունալ վճարները, 
  • բ) մասնակցում ես վիրտուալ ուսուցման (եթե հյուրընակող բուհը դասընթացներն առցանց հասանելի է դարձրել` որպես պլանավորված գործողությունների այլընտրանք), ապա այո, դու կարող ես պահպանել քո դրամաշնորհը:

Բացի այդ, հնարավոր է փոխհատուցում ստանաս նաև լրացուցիչ ճանապարհորդական ծախսերի համար: Կապ հաստատիր ընդունող և ուղարկող բուհերի հետ՝ պարզելու այս հնարավորության առկայությունը (կախված է կազմակերպությունների տրամադրության տակ գտնվող ԵՄ լրացուցիչ ֆոնդերի առկայությունից):

Եթե ընդունող երկրում վերը նշված ծախսերից այլևս չես կատարելու, ապա գուցե հարկ լինի վերադարձնել դրամաշնորհի այն մասը, որը ծածկում է շարժունության հարկադրյալ ընդհատման պահից մինչև պլանավորված ավարտն ընկած ժամանակահատվածը:

 

Հարց 2. Ես մասնակցում էի Էրազմուս+ շարժունության Ծրագրային երկրում, բայց դասընթացս չեղյալ հայտարարվեց, քանի որ բուհը փակվեց: Որոշում կայացրեցի մնալ հյուրընկալող երկրում: Կարո ՞ղ եմ ստանալ իմ դրամաշնորհը:

Պատասխան 1. Եթե վերադարձել ես տուն, բայց

  • ա) դեռ ծախսեր պետք է կատարես, որոնք ուղղակիորեն և բացառապես կապված են ընդունող երկրի հետ, ինչպիսիք ենք օրինակ՝ տան վարձը և (կամ) կոմունալ վճարները, 
  • բ) մասնակցում ես վիրտուալ ուսուցման (եթե հյուրընակող բուհը դասընթացներն առցանց հասանելի է դարձրել` որպես պլանավորված գործողությունների այլընտրանք), ապա այո, դու կարող ես պահպանել քո դրամաշնորհը:

Բացի այդ, հնարավոր է, որ կարողանաս հավելյալ դրամաշնորհ ստանալ՝ ծածկելու այն լրացուցիչ ժամանակահատվածի ծախսերը, որոնք ստիպված ես եղել արտերկրում կատարել համաճարակի բռնկման պատճառով: Կապ հաստատիր հյուրընկալող համալսարանի հետ՝ պարզելու այս հնարավորության առկայությունը (կախված է կազմակերպությունների տրամադրության տակ գտնվող ԵՄ լրացուցիչ ֆոնդերի առկայությունից):

 

Հարց 3. Պատրաստվում էի մեկնել Էրազմուս+ շարժունության, բայց համաճարակի պատճառով այն չեղարկվեց  մինչ մեկնարկը: Քանի որ արդեն վճարել էի  ավիատոմսի գումարն ու բնակության վայրի վարձավճարի մի մասը, կարո ՞ղ եմ պահպանել այդ ծախսերը նախաֆինանսավորելու նպատակով ստացած գումարը:

Պատասխան 3. Եթե ունեցել ես ճամփորդական ծախս` կապված պլանավորված շարժունության հետ, (ինչպես, օրինակ, ավիատոմսի գնում) որը չես կարողացել օգտագործել և որի համար վճարված գումարը քեզ ետ չի վերադարձվել, ապա ճամփորդական դրամաշնորհ կարող ես ստանալ շարժունության կարգով պայմանավորված ֆինանսական աջակցություն կանոնների համաձայն: Եթե դա նախատեսված չի եղել, իրավունք ունես ստանալ և (կամ) պահպանել կատարված ծախսերին համապատասխանող նախաֆինանսավորման բաժինը:  Հնարավոր է, որ կարողանաս ստանալ նաև բնակության վայրի ամրագրման նպատակով վճարված գումարի վերադարձ: Պետք է կապ հաստատես հյուրընկալող համալսարանի հետ՝ պարզելու այս հնարավորության առկայությունը (կախված է կազմակերպությունների տրամադրության տակ գտնվող ԵՄ լրացուցիչ ֆոնդերի առկայությունից)։ 

 

Հարց 4. Կարո՞ղ եմ հետաձգել ծրագրած Էրազմուս+ շարժունությունս:

Պատասխան 4.  Պետք է հստակեցնես այդ հնարավորությունը մայր (ուղարկող) բուհի հետ, բայց, սկզբունքորեն, հյուրընկալող բուհի երկրում տեղակայված Ազգային գործակալությունը կարող է երկարաձգել Էրազմուս+ շարժունության ծրագիրը (որը կարող է ներառել արտերկրում շարժունության ժամանակահատվածներ բազմաթիվ մասնակիցների համար): Բոլոր դեպքերում այս տեղեկատվությունը նախ պետք է ճշտես ուղարկող բուհիդ Միջազգային կապերի գրասենյակից կամ բաժնից:

 


Բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բարձրացված հարցեր

 

Հրավիրում ենք Կարողությունների զարգացման գործողության շահառուների ուշադրությունը

Հարց 1.  Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն առաջին հերթին  եթե Կարողությունների զարգացման ծրագրի համակարգող հայկական համալսարանը  ծրագրի պայմանագրային պարտավորությունների իրականացման ընթացքում համաճարակի պատճառով առնչվել է խոչընդոտների և ուշացումների։ 

Պատասխան 1. Որպես առաջին քայլ շահառուները պետք է էլ. փոստով տեղեկացնեն Գործադիր Գործակալության (EACEA) Ծրագրի պատասխանատուին (Project Officer), որի հետ սովորաբար կապի մեջ են, կամ նամակ գրեն Գործողության ֆունկցիոնաալ փոստարկղին (functional mailbox of the Action) և մանրամասն նկարագրեն խնդիրը և դրա ազդեցությունը ծրագրի իրականացման վրա:

 

Հարց 2. Հնարավո՞ր է կիրառել ավելի ճկուն ֆինանսական փոխհատուցման մեխանիզմներ ընթացիկ կարողությունների զարգացման ծրագրերով նախատեսված ծախսերի վնասը նվազեցնելու համար:

Պատասխան 2. Այն դեպքերում, երբ անհատները համաճարակի պատճառով չեն կարողացել մասնակցել պլանավորված շարժունության, հանդիպումների կամ միջոցառումների,  Գործադիր գործակալությունը (EACEA) կարող է ընդունել* այն ճամփորդական կամ կեցության ծախսերը, որոնք հնարավոր չի եղել չեղարկել և որոնց համար չի կատարվել վճարի վերադարձ, պայմանով, որ շահառուները կներկայացնեն համապատասխան օժանդակ փաստաթղթեր (մասնավորապես, այն դեպքերի համար, երբ ծառայություն մատուցողից պահանջվել է փոխհատուցում, ինչը, սակայն, մերժվել է):

* եթե դրանք բավարարում են դրամաշնորհային համաձայնագրով կամ որոշմամբ կամ պայմանագրով սահմանված ընդհանուր իրավասության պայմանները:

 

Հարց 3. Եթե համաճարակի պատճառով հնարավոր չէ իրականացնել Կարողությունների զարգացման ծրագրերի պայմանագրային մի շարք գործողություններ, ինչպիս՞ի այլընտրանքային կամ փոխարինող գործողությունները կարող են  վավեր ճանաչվել Գործակալության (EACEA) կողմից։ 

Պատասխան 3. Եթե ՔՈՎԻԴ-19-ի  պատճառով ֆորս մաժոր համարվող դեպքերում պայմանագրերի իրականացումը խոչընդոտվում է  (օրինակ հիմնական աշխատակիցներն անհասանելի են, վիրուսից տուժած գոտում գործողությունների իրականացումն անհնար է և այլն), Գործակալությունը կարող է ընդունել համակարգողի կողմից՝ ծրագրի գործողությունների փոխարինման կամ հետաձգման հայտը: Դա հնարավոր կլինի իրականացնել ծրագրի հիմանական շահառուի (grant holder)` պայմանագիրը փոփոխելու, այդ թվում` ծրագրի իրականցման ժամանակահատվածը երկարաձգելու խնդրանքին համաձայն:

 

Հարց 4. Կարողությունների զարգացման ծրագրի շահագրգիռ կողմերն ի՞նչ փաստաթղթեր պետք է պատրաստեն  աշխատանքային պլանում հետագա փոփոխությունները հիմնավորելու համար:

Պատասխան 4. Շահառուները պետք է հավաքեն և պահեն բոլոր այն փաստաթղթերը, որոնք կպահանջվեն հետագա փուլերում`ապացուցելու կամ հիմնավորելու կայացրած ցանկացած որոշում, որը կարող է ազդել ծրագրի իրականացման վրա (մասնավորապես` ֆինանսական տեսանկյունից): Իրավիճակը զարգանալուն պես կարող են հաջորդել այլ թարմացումներ:

 

Հրավիրում ենք Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շահառուների ուշադրությունը

Հարց 1. Որո՞նք են հետաձգված կամ ընդհատված շարժունության պայմանագրերի հետևանքները: Արդյո՞ք պլանավորված են ժամկետների երկարացումներ:

Պատասխան 1. Ծրագրային երկրների Ազգային գործակալությունները իրավասու են հետևել ֆորս մաժորային դրույթին այն բոլոր դեպքերում, երբ ազգային սահմանափակումների կիրառումն ազդում է Էրազմուս+ ծրագրերի իրականացման վրա: Դա նրանց հնարավորություն է տալիս գնահատել և ընդունել լրցուցիչ ծախսերը որպես ՔՈՎԻԴ-19 համաճարակի զսպման միջոց:

Շարժունության ծրագրերի համար նախատեսված բոլոր գործողությունների ժամկետները կարող են հետաձգվել մինչև 12 ամիս: Յուրաքանչյուր ծրագրի առավելագույն երկարությունը չի կարող գերազանցել 36 ամիսը:

 

Եվ, վերջապես, խնդրում ենք հաշվի առնել, որ բոլոր  լրացուցիչ տեղեկությունները անհրաժեշտ է ստանալ նախ և առաջ հետևյալ հաստատություններից՝ որպես առաջնային կոնտակտային կենտրոններ։

– եթե շարժունակության մասնակից եք Հայաստանից, դիմեք ուղարկող և (կամ) ընդունող հաստատությաններին`հետագա ուղղորդման համար:

– եթե հայաստանյան բուհ եք, ապա  մանրամասն տեղեկատվություն հայցեք Ծրագրային երկրի Ձեր գործընկեր համալսարանից  (Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի պարագայում) կամ Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալությունից (EACEA) Կարողությունների զարգացման և Ժան Մոնե Գործողությունների պարագայում:

 

Եվրահանձնաժողովի պատրաստած պաշտոնական հաղորդումների բնօրինակները կարող եք գտնել այստեղ՝

https://bit.ly/2JyKrg0

https://bit.ly/2V0QMX0

 

ՆՇՈՒՄ. Եթե Ձեր հարցի պատասխանը չեք գտել, ապա հաշվի առեք, որ Հանձնաժողովը կշարունակի իր պաշտոնական արձագանքը այս աննախադեպ իրավիճակի զարգացումներին՝ անհրաժեշտության դեպքում պարզաբանելով և պարզեցնելով կանոններն ու ընթացակարգերը, համագործակցելով Ծրագրային երկրների Էրազմուս+ ազգային գործակալությունների և Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալության հետ:

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2020թ