Որոնել

+
Հանրային խորհրդատվություն Էրազմուս+ ծրագրի ապագայի վերաբերյալ

Եվրոպական հանձնաժողովը նախաձեռնել է հանրային խորհրդատվություն, որի նպատակն է բացահայտել այն առաջնահերթությունները, որոնք պետք է արտացոլվեն հաջորդ Բազմամյա ֆինանսավորման շրջանակում (2020 թվականից հետո):

Այս խորհրդատվությունը ներառում է հարցեր էրազմուս+ ծրագրի կատարողականության և ապագա մարտահրավերների վերաբերյալ: Այն կօգնի հավաքել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական մարմինների և այլ շահառուների կարծիքը ծրագրի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմերի մասին, որոնք հնարավոր կլինի բարելավել ապագայում:

Այս առցանց խորհրդատվությունը գլոբալ գործընթացի մի մասն է, որի նպատակն է հավաքել տեսակետներ, թե ինչպես կարելի է առավելագույնս նպատակային օգտագործել ԵՄ բյուջեն: Մի քանի խորհրդակցություններ, որոնք ընթանում են զուգահեռ, կներառեն ԵՄ ապագա ֆինանսավորման ամբողջ սպեկտրը: Խորհրդատվությունների արդյունքները կօգտագործվեն Հանձնաժողովի կողմից՝ 2018 թվականին հաջորդ սերնդի ֆինանսական ծրագրերի համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հանրային խորհրդատվությունը կգործի մինչև 2018 թվականի մարտի 8-ը:

Այս խորհրդատվության մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ՝ https://ec.europa.eu/info/consultations/public-consultation-eu-funds-area-values-and-mobility_en

Հրապարակված է․Նորություններ