Որոնել

Կայացավ Դիջիթեք ցուցահանդես 2021-ը

Ս․թ․ հոկտեմբերի 29-ից 31-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ  Դիջիթեք ցուցահանդես  2021-ը։ Միջոցառումը անց կացվեց Դիջիթեք Գագաթնաժողովին զուգահեռ։ Միջոցառումները կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։

Հայաստանում էրազմուս+ Ծրագրի ազգային գրասենյակը, հաշվի առնելով ցուցահանդեսի առանձնահատկությունները, ներկայացրել է Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակների ցանկում առկա տեխնոլոգիական ծրագրերը։ Իհարկե, բուհերի ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների կողմից մեծ էր հետաքրքրությունը միջազգային կրեդիտային փոխանակման, ինչպես նաև բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հասատատությունների համար Կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի հանդեպ։

Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան թեկնածու թիմը իր գործուն ներգրավվածությունն է ունեցել միջոցառմանը։ Մոտ 15 ակտիվ կամավորներ երեք օրերի ընթացքում աջակցել են Հայաստանում Էրազմուս+ գրասենյակին՝ ներկայացնելով ծրագրերը շահառուների շրջանում։

Ցուցահանդեսի վերբերյալ կարճ տեղահոլովակը հասանելի է այստեղ։

Մեկնարկելով 2005 թվականին՝ Դիջիթեքը կովկասյան տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն է: Այն հնարավորություն է  ընձեռում հայկական տեխնոլոգիական ընկերություններին՝ ներկայացնելու իրենց արտադրանքները՝ ընդգրկելով նաև հայաստանյան տեխնոլոգիական ցանցն ամբողջ աշխարհում։ Այս տարվա ցուցահանդեսին ներգրավված էին մոտ 100 ընկերություններ։

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ

Comments (No Responses )

No comments yet.

Leave a Reply