Որոնել

+
Էրազմուս+ ծրագրի 2020 թ․ առաջարկների մրցույթը հրապարակվել է

Էրազմուս+ ծրագրի 2020 թ. Առաջարկների ներկայացման մրցույթը (Call for Proposals) հրապարակվել է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՎՐԱ ՍԵՂՄԵԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՎԵՐՋԻՆԻՍ ՄԱՍԻՆ ԵՐԿՈՒ ԷՋԱՆՈՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿԻՆ։

Ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող վերջնաժամկետները հետևյալն են`

ՀԳ 1 Միջազգային կրեդիտային շարժունություն: 05 February 2020 (12:00 Բրյուսելի ժամանակով) – Ընդհանուր բյուջե՝ մոտ 193 միլիոն եվրո։

ՀԳ 1 Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր: Փետրվարի 13  2020թ․ (17:00 Բրյուսելի ժամանակով) – Ընդհանուր բյուջե՝ մոտ 177 միլիոն եվրո (ֆինանսավորման ենթակա է մոտ 47 մագիստրոսական ծրագիր)։

ՀԳ 2 Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության բնագավառում:  Փետրվարի 05, 2020թ․ (12:00 Բրյուսելի ժամանակով) – Ընդհանուր բյուջե՝ մոտ 162 միլիոն եվրո (ֆինանսավորման ենթակա է մոտ 175 ծրագիր)։

Ժան Մոնե Գործողութուններ։ Փետրվարի 20, 2020թ․ (12:00 Բրյուսելի ժամանակով) – Ընդհանուր բյուջե՝ 14.6 միլիոն եվրո գումարած հավելյալ 3.5 միլիոն հետևյալ երկրների համար՝ Ավստրալիա, Կանադա, Չինաստան, Հոնկոնգ, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Նոր Զելանդիա և Հարավային Աֆրիկա։  

Այս առաջարկների մրցույթի մանրամասն պայմանները կարելի է գտնել Էրազմուս+ ծրագրի ուղեցույցում հետևյալ ինտերնետային հասցեով`
https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/programme-guide_en

Էրազմուս+ բոլոր գործողությունների էլեկտրոնային դիմումի ձևանմուշները շուտով կթարմացվեն, ծանոթացեք առցանց հետևյալ ինտերնետային հասցեով` http://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/forms_en

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2019թ