|
|
Էրազմուս+ համայնքի սիրելի՛ անդամ,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և իր գործընկերների 2023 թվականի երկրորդ կիսամյակի գործունեությունն ամփոփող տեղեկագիրը, որի միջոցով կարող եք ծանոթանալ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում տեղի ունեցած հայաստանյան միջոցառումների և նախաձեռնությունների լրահոսին։
Մեր նպատակն է տեղեկացնել Ձեզ բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կարողությունների զարգացման, միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի, մեր տեղեկատվական արշավների, ինչպես նաև գործընկերների հետ իրականացված համատեղ միջոոցառումների ու հանդիպումների մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի պաշտոնական վեբկայքում՝ www.erasmusplus.am, և սոցիալական մեդիայի էջերում Դուք կարող եք գտնել մեր կողմից իրականացվող միջոցառումների լրահոսը, ինչպես նաև հրապարակումներ, վիճակագրական նյութեր և այլ աջակցող փաստաթղթեր, ուղեցույցներ, հրահանգող տեսահոլովակներ և այլն։
Սիրով՝
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակ
|
|
|
|
Նոյեմբերի 17-ին կայացավ «Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի առաջին և ամենախոշոր հանդիպումը Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ԵՄ պատվիրակությունից, բուհերից, ՄԿՈւ հաստատություններից, հետազոտական ընկերություններից, հասարակական կազմակերպություններից, բիզնես ոլորտից և այլ շահառու կազմակերպություններից:
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
Նոյեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանում կայացավ տեղեկատվական հանդիպում՝ Էրազմուս Մունդուս Գործողությունների վերաբերյալ։ ԵՊՀ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի համակարգող Քրիստինե Գևորգյանը մասնակիցներին ներկայացրեց այդ գործողությանը դիմելու հիմնական պայմանները, կոնսորցիումի կառուցվածքը, ֆինանսավորման կարգը, նախագծերի ընտրության չափանիշները և այլ մանրամասներ։
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
|
Դեկտեմբերի 13-ին կայացավ Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» (CBVET) գործողության վերաբերյալ առցանց տեղեկատվական հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԿՈւ-ների՝ Էրազմուս+ նախագծերում ներգրավման կարևորությունը, միջազգայնացման գործում այդ նախագծերի՝ ՄԿՈւ-ների վրա ունեցած ազդեցությունը, ներկայացվեցին միջազգային գործընկերների հետ կապեր հաստատելու համար անհրաժեշտ քայլերը, Էրազմուս+ CBVET գործողության մանրամասները, ինչպես նաև Հայ-ֆրանսիական քոլեջի հաջողակ փորձը։
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
Դեկտեմբերի 15-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ տեղեկատվական հանդիպում՝ Ժան Մոնե Գործողությունների վերաբերյալ։ Նույն համալսարանի «Իրավաբանություն» ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան ներկայացրեց Ժան Մոնե գործողությունները, ֆինանսավորման հնարավորությունները, դրանց դիմելու պայմանները, ինչպես նաև կիսվեց մասնակիցների հետ սեփական փորձով՝ ներկայացնելով իր կողմից համակարգվող Ժան Մոնե մոդուլի ու ամբիոնի առանձնահատկությունները։
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունները շահառուների ավելի լայն շրջանակներին ներկայացնելու նպատակով՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը անցկացրել է մի շարք խորհրդատվական-տեղեկատվական հանդիպումներ Երևանում և մարզերում գտնվող մի շարք ՄԿՈւ հաստատությունների և բուհերի հետ։
Այդ հանդիպումների գլխավոր նպատակն էր ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից բարձրագույն կրթության և ՄԿՈւ ոլորտին տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունները, այդ ծրագրերին դիմելու պայմանները, նախագծի առաջարկի թեմատիկ ուղղությունները, դրանց ձեռքբերման պայմանները և քննարկել մասնակիցների գաղափարներն ու հարցերը։
|
|
|
Հուլիսի 12, Ստեփանավանի՝ պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
Հուլիսի 24, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
|
Հուլիսի 24, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
Հուլիսի 21, Հայ-ռուսական համալսարան
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
|
Հուլիսի 27, Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջ
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
Հուլիսի 10, Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջ
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
|
|
|
|
Հայաաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մկոյանը ուսանել է Լեհաստանի Վրոցլավի համալսարանում։
|
|
|
ՀՊՏՀ դասախոս, տ․գ․թ․ Էրիկ Գրիգորյանը դասախոսել է Լեհաստանի Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանում
|
|
|
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող Էրիկ Թևոսյանը ուսումնառել է Լեհաստանի Շչեցինի համալսարանում։
|
|
|
|
|
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ Ռաֆայել Պետրոսյանը ուսանել է Իսպանիայի Սևիլիայի համալսարանում։
|
|
|
Լեհաստանի Քոլեգիում Սիվիտաս համալսարանի 2 պրոֆեսորներ դասախոսել են Հայաստանի եվրոպական համալսարանում
|
|
|
Եվրասիա միջազգային համալսարանի վարչական անձնակազմի ներկայացուցիչը վերապատրաստվել է Իտալիայի Տերամոյի համալսարանում
|
|
|
|
|
|
|
Դեկտեմբերի 6-ին կնքվեց համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և «Սևանի իշխան» ՓԲԸ-ի միջև AFISHE նախագծի շրջանակներում ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար:
Համատեղ փոխգործակցությունը նպատակաուղղված է նաև բուհ-ձեռնարկություն համագործակցության ամրապնդմանը՝ նպաստելով գիտահետազոտական և էկոլոգիայի վրա հիմնված գործողությունների իրականացմանը և բարձրացնելով ակվակուլտուրայի ու ձկնային տնտեսությունների գործառնական արդյունավետությունը: Նախագիծը համակարգում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
Դեկտեմբերի 1-ին կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։
Նախագծի համակարգել է Եվրասիա միջազգային համալսարանը։
Նախագծի շրջանակներում մշակվել և ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հաստատվել է «ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը»։ Բուհերից ներգրավված հետազոտողները, փորձագետները հայեցակարգում ներկայացրել են հետբուհական կրթության ոլորտում առկա խնդիրները և սահմանել հնարավոր լուծումներ՝ որպես հետագա բարեփոխումների ուղենիշներ։
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
|
Սեպտեմբերի 3-8-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Մոլդովայի և Հայաստանի բուհերում առցանց կրթության որակի բարելավում» (MEDIA) նախագծի 2-րդ աշխատաժողովը:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նախագծի կառավարման, արդյունքների հանրայնացման և կիրառման, ինչպես նաև առցանց կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի և Լատվիայի կրթական հաստատություններից ժամանած ներկայացուցիչներ, ինչպես նաև մեր Գրասենյակի ներկայացուցիչները։
Նախագիծը համակարգում է Մոլդովայի պետական համալսարանը։
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
Նոյեմբերի 20-22-ը տեղի ունեցավ «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագծի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին նախագծի ձեռքբերումները, քննարկվեցին ձեռնարկությունների և բուհերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծվեցին աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը նպաստող քաղաքականությունների իրականացման կարևորությունը։
Նախագիծը համակարգել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը։
(Մանրամասների համար սեղմել նկարին)
|
|
|
Հոկտեմբերի 30-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց «Մունդուս Talks» հանդիպումների շարքի հերթական վեբինարը՝ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերի հայ կրթաթոշակակիրներ Անուշ Առաքելյանի և Հայկ Քալանթարյանի հետ։ «Էրազմուս Մունդուսից առաջ, ընթացքում և հետո» խորագրով վեբինարի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ծրագրին դիմելու գործընթացի մանրամասները, ուսման ընթացքը և ազդեցությունը՝ իրենց անձնական աճի և կարիերայի վրա։
|
|
|
|
|
|
|