2023թ․ նոյեմբերի 7-8-ը Սարաևոյում տեղի ունեցավ ԲԿԲՓ հանդիպումը
Նոյեմբերի 7-8-ը Սարաևոյի համալսարանում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ), ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը մասնակցեցին ԲԿԲՓ սեմինարին՝ «Դեպի 2024 թ. Տիրանայի նախարարական համաժողով. ԵՄ հարևան գործընկեր երկրների բարձրագույն կրթության համակարգերի հետաքրքրության շրջանակները» խորագրով, կազմակերպված SPHERE թիմի կողմից։
Սեմինարը Գործընկեր երկրների համար (Լիբանան, Հորդանան, Մոնտենեգրո, Թունիս, Ալժիր, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Բոսնիա և Հերցեգովինա) ծառայել է որպես հարթակ՝ Բոլոնիայի ընթացիկ գործընթացը և զարգացման հեռանկարները, բուհերում որակի ապահովման, որակավորումների ճանաչման, շարժունության, կանաչ կրթության և այլ ընթացիկ հարցերի վերաբերյալ քննարկումներ ծավալելու համար։
Այս սեմինարի տրամաբանական շարունակությունը կհանդիսանա ԲԿԲՓ և Էրազմուս+ ազգային գրասենյակների հաջորդ տարեկան հանդիպումը, որը կայացավ 2023 թ․ դեկտեմբերին Բարսելոնայում: