Որոնել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էրազմուս+ ծրագրի հարգելի՛ շահառուներ, 

Հայտնում ենք, ս. թ. հունվարի 1-ից Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը՝ պայմանավորված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ։

Էրազմուս+ ծրագիրը շարունակելու է իր բնականոն գործունեությունը Հայաստանում, և ծրագրի բոլոր գործողություններին վերաբերող հարցերով խորհրդատվությունների համար այսուհետև պետք է անմիջականորեն դիմել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժին (հեռ.՝ 210140 (115), էլ․փոստ՝ international@hesc.am):

Հրապարակված է․Նորություններ