Search

Էրազմուս+ 2018թ առաջարկների ընդունման մրցույթի վերաբերյալ նախնական վիճակագրություն (Կարողությունների զարգացում, Ժան Մոնե Գործողություններ)

Ներկայացնում ենք 2018թ փետրվարի վերջնաժամկետների շրջանակներում  Էրազմուս+ 2 գործողություններով ներկայացված դիմում հայտերի նախնական վիճակագրությունը՝

  • ՀԳ2 Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացում (8 փետրվարի, 2018թ)
  • Ժան Մոնե Գործողություններ (22 փետրվարի, 2018թ․)

Երկու գործողությունները ներառում են 33 Ծրագրային երկրների և 2րդ Տարածաշրջանի (Արևելյան գործընկերություն՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա եւ Ուկրաինա) հաստատություններ:

Տարածաշրջան 2 Արևելյան գործընկերության երկրները ներկայացրել են 101 տարածաշրջանային և 98 միջտարածաշրջանային առաջարկ։ Ընդհանուր առմամբ 199 ծրագիրային առաջարկ է ներկայացվել 6 երկրների կողմից: 2017թ. համեմատությամբ, այս տարի Տարածաշրջան 2-ից կարողությունների զարգացման հայտերի ընդհանուր թվաքանակը նվազել է 18% -ով:

Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է ծրագրային հայտադիմումների քանակով, որտեղ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները հանդես են գալիս որպես ծրագրի համակարգող (14 առաջարկներ): Այն Ուկրաինայից և Վրաստանից հետո երրորդն է, կարողությունների զարգացման առաջարկների ընդհանուր քանակով: 

Ժան Մոնե Գործործողություններն օժանդակում են ակադեմիական հետազոտությունների և դասավանդման, համագործակցության ծրագրերի ու եվրոպական ինտեգրման ուսումնասիրությունների դաշտում Գործընկեր երկրների բուհերի ներգրավվածության խթանմանը: Ժան Մոնե Գործողություններով (մոդուլներ, ամբիոններ, նախագծեր, գերազանցության կենտրոններ, աջակցում ասոցիացիաներին) Տարածաշրջանից 2-ից ներկայացվել է 213 առաջարկ, որոնց մեծ մասը (165 առաջարկ) գալիս է Ուկրաինայից:

Արդյունքներ

Էրազմուս+ Կարողությունների զարգացման և Ժան Մոնե Գործողությունների վերջնական արդյուները կհարապարակվեն 2018թ հուլիսի վերջին։ Դրանք հասանելի կլինեն Կրթության, աուդիովիզուալ գործակալության կայքում և մանրամասն տեղեկատվությունը կփոխանցվի  Արևելյան Գործընկերության 6 երկրներիԱԵՄ պատվիրակություններին և Էրազմուս+ ազգային գրասենյակներին։ 

Posted in: Նորություններ