30 տարի շարունակ Եվրոպան Էրազմուս ծրագրի միջոցով ֆինանսավորել է ավելի քան 3 միլիոն եվրոպացի ուսանողների՝ իրենց ուսման մի հատվածը Եվրոպայի մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում անցկացնելու համար: Էրազմուս+ ծրագիրը այժմ բացում է այդ հնարավորությունը աշխարհի այլ ուսանողների և բուհերի աշխատակիցների համար:
Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունություն գործողությունը հնարավորություն է տալիս ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ուսանելու և/կամ մասնագիտական փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: Բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը տեղակայված է Հայաստանում (Գործընկեր երկիր), կարող է ուղարկել իր ուսանողներին և աշխատակազմի ներկայացուցիչներին Ծրագրային երկրի բուհ, և հակառակը: Ծրագրային երկրները Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետություններն են և 5 ոչ ԵՄ ծրագրային երկրները (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):