ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
Ուղեցույցը մշակվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի «Կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված բարձրագույն կրթության բազմամակարդակ ուսումնական ծրագրերի կառուցման մեթոդաբանության մշակում» դրամաշնորհային նախագծի շրջանակներում և հրատարակվել ՏԵՄՊՈՒՍ ծրագրի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Ուղեցույցում նկարագրվում են կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի նախագծման և մշակման մեթոդաբանական մոտեցումները: Ներկայացվում են մեխանիզմներ ծրագրի կառուցվածքը որոշելու, համապատասխան կոմպետենցիաները սահմանելու, դասընթացներին ECTS կրեդիտների հատկացման, դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդների ընտրության և ծրագրի որակի շարունակական բարելավման համար: Տրվում են նաև գործնական օրինակներ: Հասցեագրված է բուհական վարչակազմին, դասախոսներին և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են բարձրագույն կրթության ծրագրային բարեփոխումներում:
Հրատարակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ` որպես մեթոդական ուղեցույց ՀՀ բուհերի համար: