Էրազմուս Մունդուս Գործողությունները բաղկացած են երկու ենթագործողությունից՝
- ԵԳ 1: Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր
- ԵԳ 2: Էրազմուս Մունդուս Նախագծեր
Էրազմուս Մունդուս Գործողությունները բաղկացած են երկու ենթագործողությունից՝
Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը Էրազմուս Մունդուս Գործողությունների 1-ն ենթագործողությունն են, որն աջակցում է բարձր մակարդակի ինտեգրված անդրազգային մագիստրոսական ուսումնական ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը բուհական միջազգային կոնսորցիումի կողմից: Դրանք գերազանցության ծրագրեր են և պետք է նպաստեն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (EHEA) ինտեգրմանը և միջազգայնացմանը: Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունը կայանում է մասնակից հաստատությունների միջև համադրելիության և ինտեգրման բարձր աստիճանի, ինչպես նաև դրանց ակադեմիական բովանդակության գերազանցության մեջ:
Ծրագրի նպատակներն են՝ բարձրացնել Եվրոպական բարձրագույն կրթության գրավչությունն ու գերազանցությունն աշխարհում, ներգրավել տաղանդներ դեպի Եվրոպա և ինստիտուցիոնալ ու ակադեմիական համագործակցության միջոցով ցուցադրել եվրոպական բարձրագույն կրթության գերազանցությունը՝ մագիստրոսական ծրագրերի շրջանակներում լավագույն ուսանողների շարժունության համար տրամադրելով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կրթաթոշակներ: Ենթագործողությանը դիմելիս Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի առաջարկները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
Բացի այդ, ծրագրին կարող են մասնակցել նաև ասոցիացված գործընկերներ (ըստ ցանկության), որոնք անուղղակիորեն կնպաստեն կոնկրետ խնդիրների/գործողությունների իրականացմանը և/կամ աջակցում են համատեղ մագիստրոսական ծրագրի տարածմանը և կայունությանը: Նման մասնակցությունը, օրինակ, կարող է լինել գիտելիքների և հմտությունների փոխանցման, լրացուցիչ դասընթացների տրամադրման այլ օժանդակ հնարավորությունների տեսքով: Սակայն պայմանագրային կառավարման առումով ասոցիացված գործընկերները չեն համարվում Ծրագրի ֆինանսավորման շահառուներ:
Էրազմուս Մունդուս Նախագծերի մրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2021 թվականին: Դրանք աջակցում են մագիստրոսական մակարդակում բարձրորակ և ինտեգրված համատեղ ուսումնական ծրագրերի նախագծմանը: Համատեղ ծրագրերը մշակվում և իրականացվում են բուհերի միջազգային կոնսորցիումի կողմից: Բացի այդ, նրանք կարող են ներգրավել այլ կրթական և/կամ ոչ կրթական գործընկերների, ովքեր ունեն հատուկ փորձ և հետաքրքրություն ուսումնասիրության ոլորտում:
Էրազմուս Մունդուս Նախագծերը և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերն իրարից անկախ ենթագործողություններ են Էրազմուս Մունդուս Գործողության ներքո: Էրազմուս Մունդուս Նախագիծ իրագործելու պարտավորություն չկա Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագիր իրականացնելուց առաջ, քանի որ Նախագծի համար դրամաշնորհի ստացումը չի հանգեցնում Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի ավտոմատ ֆինանսավորման, իսկ Էրազմուս Մունդուս Նախագծի հաջող իրականացումը համատեղ մագիստրոսական ծրագրի համար դրամաշնորհի չափանիշ չէ:
Տևողությունը՝ 15 ամիս
ԵՄ դրամաշնորհ՝ 55,000 եվրո միանվագ գումար
Էրազմուս Մունդուս նախագծման միջոցառումները հնարավորություն են ընձեռնում կոնսորիցում կազմած բուհերին մշակելու նոր, նորարարական և ինտեգրված մագիստրոսական ծրագրեր՝ նպատակ ունենալով դյուրինացնելու նման միջազգային գործընկերությունների ստեղծումը: Նախագծերն ընդգրկում են 27 ԵՄ անդամ պետությունների և Ծրագրին ասոցացված 6 երրորդ երկրների (նախկինում՝ Ծրագրային երկրներ) հաստատություններ և/կամ թեմատիկ ոլորտներ, որոնք պակաս ներկայացված են Էրազմուս Մունդուսում:
Գործողություններ և ակնկալվող արդյունքներ
Էրազմուս Մունդուս Նախագծերի շահառուները պետք է նախաձեռնեն գործողությունների համագործակցային ծրագիր՝ մագիստրոսական ծրագրի ստեղծման նպատակով, որը պետք է լիովին ինտեգրված ուսումնական պլան ունենա: Բուհերի միջազգային կոնսորցիումը պետք է կազմված լինի առնվազն 3 երկրների 3 բուհերից, որոնցից առնվազն 2 պետք է լինեն ԵՄ անդամ և/կամ Ծրագրին ասոցացված երրորդ երկրներից: Մագիստրոսական ծրագիրը պետք է բոլոր ուսանողներին ապահովի պարտադիր ֆիզիկական շարժունությամբ և ունենա ողջ աշխարհից գերազանց թեկնածուներ հավաքագրելու հավակնություն:
Ծրագրի ավարտին ներգրավված բուհերը կհամաձայնեցնեն մշակվող մագիստրոսական ծրագրի հիմնական հետևյալ համատեղ մեխանիզմները՝
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի համար դիմող բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
Էրազմուս Մունդուս համատեղ մագիսրտոսական ծրագրերը ներառում են առնվազն 3 գործընկեր բուհեր երեք տարբեր երկրներից, որոնցից առնվազն 2 պետք է լինեն ԵՄ անդամ կամ Ծրագրին ասոցացված երրորդ երկրներ: Կոնսորցիումը պետք է կնքի 74 ամիս տևողությամբ դրամաշնորհային համաձայնագիր՝ ֆինանսավորելու մագիստրոսական ծրագրի առնվազն 4 ակադեմիական շրջափուլ, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 1-ից 2 ուսումնական տարի է (60, 90 կամ 120 կրեդիտ): Կոնսորցիումի անդամները կարող են ստորև երեք հիմնական դերերը կատարել՝
Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի կոնսորցիումի համաձայնագրերը պետք է ստորագրվեն բոլոր գործընկեր անդամների կողմից նախքան ուսանողների կողմից հայտերի ներկայացման մեկնարկը և պետք է ընդգրկեն ծրագրի իրականացման հետ կապված բոլոր ակադեմիական, գործառնական, վարչական և ֆինանսական ասպեկտները:
ԵՄ անդամ պետությունների կամ Ծրագրին ասոցացված երրորդ երկրների մասնակից հաստատությունները պետք է ունենան Էրազմուսի բարձրագույն կրթության խարտիա:
Համատեղ ծրագրերի որակի ապահովման չափորոշիչներից բացի, համատեղ ծրագրերի իրականացման գործում կարևոր են հետևյալ համատեղ/ընդհանուր ընթացակարգերը՝
Որո՞նք են ֆինանսավորման կանոնները
Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի դրամաշնորհը հաշվարկվում է հետևյալ երեք բաղադրիչների հիման վրա՝
Դրամաշնորհային աջակցությունն ինստիտուցիոնալ ծախսերին
Ուսանողի համար աջակցությունը միավորի սահմանված ծախսերին նախատեսված է ծածկելու ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի մի մասը: Միավորի սահմանված ծախսերն են անձնակազմի, հրավիրված դասախոսների (դասավանդում, ճանապարհորդություն), առաջխաղացման, տեղեկատվության տարածման և կազմակերպչական ծախսեր (ներառյալ ներգրավված ուսանողների ամբողջական ապահովագրությունը, հատուկ կարիքներ ունեցող ուսանողների հավելյալ ֆինանսական աջակցությունը, կացարանի և ուսանողական այլ ծառայությունների հետ կապված օգնությունը, վարչական ծախսերը և բոլոր այլ ծախսերը, որոնք անհրաժեշտ են հաջող մագիստրոսական ծրագրի իրականացման համար):
Համատեղ մագիստրոսական ծրագրերը, որոնք դրամաշնորհ են ստացել Եվրահանձնաժողովի կողմից, ուսանողներից ծրագրի դիմումի, ուսման կամ դասընթացներին վերջիններիս մասնակցության հետ կապված այլ պարտադիր ծախսերի համար չեն կարող գումար գանձել:
Առավելագույն աջակցությունն ինստիտուցիոնալ ծախսերին սահմանվում է հետևյալ բանաձևով՝ 750 եվրո/ամիս x DR x NRES
որտեղ՝
Նկատի ունեցեք, որ դրամաշնորհի հաշվարկման համար NRES-ի առավելագույն թիվը 100-ն է (բացառությամբ, որոշ դեպքերում, աշխարհի թիրախային տարածաշրջանների համար նախատեսված կրթաթոշակների):
Ուսանողական կրթաթոշակներ
Կրթաթոշակներն ուղղված են հոգալու շահառու ուսանողների կատարված ծախսերը, ինչպիսին են՝ ճանապարհորդության, վիզայի, հիմնման և կեցության ծախսերը: Այն հաշվարկվում է ուսումնական ծրագրի ողջ ժամանակահատվածի (իրական օրերի քանակի համամասնությամբ) համար ամսական միավորի սահմանված արժեքի հիման վրա: Այս ժամանակահատվածն ընդգրկում է ուսումնառությունը, հետազոտությունը, պրակտիկան, թեզի պաշտպանությունը՝ համատեղ մագիստրոսի պահանջներին համապատասխան: Կրթաթոշակը կարող է տրվել միայն ամբողջությամբ և առկա եղանակով (full time) սովորող ուսանողներին:
Մեկ ուսանողի համար առավելագույն կրթաթոշակի հաշվարկի բանաձևն է՝ 1 400 եվրո/ամիս x DS
Որտեղ DS = մագիստրոսական ծրագրի տևողությունը
Էրազմուս Մունդուս կրթաթոշակի առավելագույն գումարը դրամաշնորհային պայմանագրի տևողության ընթացքում հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ 1400 եվրո/ամիս x DR x NRS
Որտեղ DR = մագիստրոսական ծրագրի առավելագույն տևողությունն ամիսներով (այսինքն՝ 12, 18 կամ 24 ամիս) և NRS = դրամաշնորհային պայմանագրի ողջ տևողության համար նախատեսված կրթաթոշակների քանակը (առավելագույնը 60, բացառությամբ որոշ դեպքերում աշխարհի թիրախային շրջանների համար նախատեսված կրթաթոշակների):
Լրացուցիչ աջակցություն հաշմանդամություն ունեցող ուսանողների անհատական կարիքներին
Անհատական կարիքների համար հատկացումները կարող են տրամադրվել եթե համապատասխանում են դրամաշնորհի պայմանագրով սահմանված ընդհանուր իրավասության պայմաններին: Դրանք կօգտագործվեն հաշմանդամություն ունեցող (օրինակ՝ երկարաժամկետ ֆիզիկական, մտավոր կամ հոգեկան խանգարումներով) գրանցված ուսանողների կարիքները հոգալու համար, ինչպիսիք են, օրինակ՝ հատուկ պարագաների կամ ծառայությունների ձեռքբերման հետ կապված ծախսերը (օրինակ՝ երրորդ անձանց կողմից օգնության ֆինանսավորում, աշխատանքային միջավայրի մատչելիության ապահովում, լրացուցիչ ճանապարհորդական/տրանսպորտային ծախսեր):
Լրացուցիչ աջակցության միջոցների մասին մանրամասների ծանոթացեք այստեղ:
Դիմորդները կարող են դիմել Ծրագրին չասոցացված երրորդ երկրների ուսանողների համար լրացուցիչ միջոցներ ստանալու համար հետևյալ տարածաշրջաններից՝ 1, 3, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 (ստուգեք յուրաքանչյուր տարածաշրջան այստեղ), որը ֆինանսավորվում է ԵՄ-ի արտաքին գործողության գործիքի միջոցով։
Ֆինանսավորման համար դիմող Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը մագիստրատուրայի ողջ տևողության համար կարող են ստանալ մինչև 27 լրացուցիչ կրթաթոշակ (ներառյալ համապատասխան ինստիտուցիոնալ ծախսերը), որոնք ֆինանսավորվում են Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության Գլոբալ Եվրոպայի գործիքի կողմից (Neighbourhood, Development and International Cooperation – Global Europe Instrument, NDICI) և մինչև 3 լրացուցիչ կրթաթոշակ (ներառյալ համապատասխան ինստիտուցիոնալ ծախսերը), որոնք ֆինանսավորվում են ԵՄ անդամակցության դիմած երկրներին աջակցության գործիքի կողմից (Instrument for Pre-Accession Assistance, IPA III): Լրացուցիչ կրթաթոշակներն առաջարկվում են բարձրագույն կրթության հետ կապված ԵՄ արտաքին գործողությունների առաջնահերթություններին արձագանքելու նպատակով՝ հաշվի առնելով Ծրագրին չասոցացված համապատասխան երրորդ երկրների տնտեսական և սոցիալական զարգացման տարբեր մակարդակները: Յուրաքանչյուր բյուջետային ծրարի ներքո հասանելի գումարների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի Ֆինանսավորման և տենդերային հնարավորությունների պորտալում (FTOP): Միջոցները պետք է օգտագործվեն աշխարհագրորեն հավասարակշռված ձևով, և հաստատությունները խրախուսվում են ուսանողների հավաքագրել ամենաաղքատ և ամենաքիչ զարգացած Ծրագրին ասոցացված երրորդ երկրներից:
Համակարգային մակարդակում
Ինստիտուցիոնալ մակարդակում
Անհատական մակարդակում
Բարձրագույն ուսումնական հաստատությունները և բարձրագույն կրթության ոլորտում գործող կազմակերպությունները պետք է դիմեն կենտրոնական կարգով Կրթության և մշակույթի գործադիր գործակալությանը՝ Ծրագրի Ուղեցույցում և համապատասխան Առաջարկների մրցույթով սահմանված հայտի պայմաններին և ժամանակացույցին համապատասխան:
Ծրագրային առաջարկի հայտը պետք է ներկայացվի Համակարգող/Դիմորդ հաստատության կողմից, որը դիմում է ծրագրի մասնակից կազմակերպությունների կոնսորցիումի/գործընկերության/ցանցի անունից: Դիմորդները պետք է գտնվեն դիմորդի կարգավիճակ ունեցող երկրում՝ ըստ Ծրագրի Ուղեցույցում սահմանված պահանջների:
Ծրագրային այս գործողության հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք գրել eacea-eplus-erasmus-mundus@ec.europa.eu էլ․ հասցեին։
Որո՞նք են ֆինանսավորման կանոնները
Մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն ԵՄ անդամ երկրից, Ծրագրին ասոցացված երրորդ երկրից կամ Ծրագրին չասոցացված երրորդ երկրից դիմում է ներկայացնում ապագա կոնսորցիումի անունից: Ծրագրի ընթացքում բուհերը պետք է մշակեն՝
Յուրաքանչյուր նախագծի տևողությունը 15 ամիս է, ֆինանսական աջակցությունը՝ 55 000 եվրո միանվագ գումար, որը կարող է օգտագործվել նոր մագիստրոսական ծրագրի ստեղծման համար: Միջոցները կարող են օգտագործվել հանդիպումների և կոնֆերանսների, ուսումնասիրությունների, հետազոտությունների, հավատարմագրման և գնահատման գործընթացի, անձնակազմի ծախսերի, ճանապարհորդության և կեցության ծախսերի կամ վարչական ծախսերի համար:
Յուրաքանչյուր բյուջետային ծրարի ներքո հասանելի գումարների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի Ֆինանսավորման և տենդերային հնարավորությունների պորտալում (FTOP): Միջոցները պետք է օգտագործվեն աշխարհագրորեն հավասարակշռված կարգով, իսկ բուհերը խրախուսվում են ուսանողներին հավաքագրել ամենաաղքատ և ամենաքիչ զարգացած Ծրագրին չասոցացված երրորդ երկրներից:
Բարձրագույն ուսումնական հաստատությունները և բարձրագույն կրթության ոլորտում գործող կազմակերպությունները պետք է դիմեն կենտրոնական կարգով Կրթության և մշակույթի գործադիր գործակալությանը՝ Ծրագրի Ուղեցույցում և համապատասխան Առաջարկների մրցույթով սահմանված հայտի պայմաններին և ժամանակացույցին համապատասխան:
Ծրագրային առաջարկի հայտը պետք է ներկայացվի Համակարգող/Դիմորդ հաստատության կողմից, որը դիմում է ծրագրի մասնակից կազմակերպությունների կոնսորցիումի/գործընկերության/ցանցի անունից: Դիմորդները պետք է գտնվեն դիմորդի կարգավիճակ ունեցող երկրում՝ ըստ Ծրագրի Ուղեցույցում սահմանված պահանջների:
Ծրագրային այս գործողության հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք գրել eacea-eplus-erasmus-mundus@ec.europa.eu էլ․ հասցեին։
էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին դիմող հայ անհատ դիմորդները կարող են ստանալ ամբողջական կրթաթոշակ։
Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրերը բաց են աշխարի դիմորդների համար` առանց տարիքային սահմանափակման: Նախքան դիմելը համոզվեք, որ համապատասխանում եք դիմելու հետևյալ նախապայմաններին՝
Կրթաթոշակակիրը չի կարող միաժամանակ օգտվել Էրազմուս Մունդուս կրթաթոշակից և ԵՄ-ի կողմից տրամադրվող այլ կրթաթոշակային ծրագրերից։
Այն դիմորդները, ովքեր նախորդ հինգ տարիների ընթացքում 12 ամսից ավել ապրել կամ սովորել են ԵՄ 27 անդամ պետություններում կամ 6 Ծրագրին ասոցացված երրորդ երկրներում` Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա, կարող են հավակնել զգալիորեն փոքր կրթաթոշակի:
Այն անհատները, որոնք հետաքրքրված են ԵՄ ֆինանսավորմամբ երրորդ աստիճանի դոկտորական կրթություն ստանալու հնարավորոթյամբ, պետք է դիմեն ՀորիզոնԵվրոպա ծրագրի Marie Skłodowska-Curie Actions գործողությանը։
Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի յուրաքանչյուր ուսանող կոնսորցիումի աստիճանաշնորհող երկրներում պաշտոնապես ճանաչված է բուհերի կողմից կստանա կրկնակի (բազմակի) կամ համատեղ դիպլոմ (դիպլոմներ):
Որքանով են այդ դիպլոմները ճանաչված մեկ այլ եվրոպական կամ ոչ եվրոպական երկրում, կախված է տվյալ երկրների միջև առկա համաձայնագրերից, որոնց ԵՄ-ն չի կարող միջամտել։ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը տրամադրում են 60, 90 կամ 120 Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի կրեդիտներ՝ կախված ուսումնական ծրագրի տևողությունից:
Պարզելու համար, թե արդյոք ձեր դիպլոմը կամ դիպլոմները կճանաչվեն Հայաստանում, կապվեք փոխճանաչման համար պատասխանատու համապատասխան պատկան մարմնի՝ ARMENIC-ի հետ։
Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակ ստանալու համար դիմորդները նախ պետք է կոնսորցիումի կողմից ընդունվեն ծրագրին: Կրթաթոշակակիրներից բացի ծրագրերին կարող են դիմել նաև ինքնուրույն ֆինանսավորվող ուսանողները:
Կրթաթոշակները ծածկում են համատեղ մագիստրոսական ծրագրի ընթացքում ճանապարհորդության ծախսերը, մասնակցության ծախսերը, ուսման վարձն ու կեցության ծախսերը: Կրթաթոշակի ընդհանուր գումարը կարող է տարբեր լինել՝ կախված կրթական ծրագրի տևողությունից և ձեր ազգությունից (Ծրագրին չասոցացված երրորդ երկրների ուսանողները ստանում են ավելի մեծ կրթաթոշակներ): Ամեն տարի մոտ 15 կրթաթոշակառու ընտրվում է յուրաքանչյուր ծրագրին մասնակցելու համար, և կրթաթոշակների նվազագույնը 75%-ը շնորհվում է Ծրագրին չասոցացված երրորդ երկրներից թեկնածուներին:
Էրազմուս Մունդուս կրթաթոշակ առաջարկում են ավելի քան 100 համատեղ մագիստրոսական ծրագրեր, որոնք յուրաքանչյուր տարի՝ սկսած սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից, բացում են իրենց հայտադիմումները ուսանողների համար: Առաջարկվող մագիստրոսական ծրագրերի Շտեմարանը ամեն տարի թարմացվում է Կրթության և մշակութային գործադիր գործակալության կայքում, և ամեն ամառ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի նոր խմբաքանակ ավելացվում է Շտեմարանի ցանկին:
Պետք է դիմել նախընտրած ծրագրին առցանց, Շտեմարանում առկա վեբկայքի միջոցով, որտեղ դուք կարող եք գտնել դիմելու պահանջները և ընթացակարգը:
Ուսումը մեկնարկում է հաջորդող տարվա սեպտեմբերին կամ հոկտեմբերին:
Ճանաչե՛ք ձեր իրավունքները՝ որպես Էրազմուս Մունդուս միջազգային ուսանող
Էրազմուս+ Ծրագրի Ուղեցույցը նաև մանրամասն տեղեկատվություն է առաջարկում Էրազմուս Մունդուս հնարավորությունների վերաբերյալ:
Ազգային գործակալությունները և Էրազմուս+ ազգային գրասենյակները կարող են օգնել պատասխանել ձեր որոշ հարցերին։
Էրազմուս Մունդուս ուսանողների և շրջանավարտների ասոցիացիան ծրագրի ուսանողներին և շրջանավարտներին առաջարկում է դինամիկ հարթակ նեթվորքինգի, մասնագիտական զարգացման և միջմշակութային փոխանակման համար: