Գիտելիքահենք գործընկերներությունները հնարավորություն են ընձեռում կազմակերպություններին մշակելու մի ծրագիր, որը կնպաստի հետևյալ ֆոկուսային ոլորտներից որևէ մեկին՝
- Դասավանդման և ուսուցման նոր, նորարարական և բազմամասնագիտական մոտեցումների մշակում,
- Բարձրագույն կրթության և ընկերությունների աշխատակիցների ձեռնարկատիրության եւ ձեռնարկատիրական հմտությունների խթանում,
- Գիտելիքի փոխանակում և միասնական աշխատանք նոր լուծումների մշակման շուրջ:
Շահագրգիռ կազմակերպությունները կարող են մասնակցել որպես կոնսորցիումի մաս, այդ թվում `
- առնվազն վեց անկախ կազմակերպություններ առնվազն երեք Ծրագրային երկրներից,
- որոնցից առնվազն երկուսը պետք է լինեն բարձրագույն ուսումնական հաստատությունները (բուհ), և
- որոնցից առնվազն երկուսը պետք է լինեն ձեռնարկություններ/բիզնես ազմակերպություններ:
Գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, կազմակերպությունները կարող են մասնակցել, եթե նրանք ծրագրին կհաղորդեն հավելյալ արժեք:
Ծրագրերը ունեն երկուսից երեք տարվա տևողություն, թեև, բացառիկ դեպքերում, տևողությունը կարելի է երկարաձգել մինչև վեց ամիս: Երկամյա ծրագրի առավելագույն ֆինանսավորումը € 700,000, իսկ եռամյա ծրագրինը € 1,000,000 է:
Առավել մանրամասն տեղեկատվություն հասանելի է այստեղ: