Որոնել

Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար

Վիրտուալ փոխանակման ծրագրերը ուղղված են մարդկանց միջև առցանց փոխանակման գործողությունների կազմակերպմանը՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների միջմշակութային երկխոսությունը և փափուկ հմտությունների զարգացումը: Դրանք հնարավորություն են տալիս յուրաքանչյուր երիտասարդի օգտվել բարձրորակ միջազգային և միջմշակութային կրթությունից (ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ) առանց ֆիզիկական շարժունակության։

Թեև վիրտուալ եղանակով կազմակերպված բանավեճերը կամ վերապատրաստումները լիովին չեն փոխարինում ֆիզիկական շարժունությունն իր առավելություններով հանդերձ, սակայն վիրտուալ փոխանակումների մասնակիցները կարող են միջազգային կրթական փորձից որոշակի օգուտներ կարող են քաղել: Թվային հարթակները արժեքավոր գործիք են նաև մասնակիորեն արձագանքելու Քովիդ-19 համաճարակի հետևանքով առաջացած շարժունության գլոբալ սահմանափակումներին: Վիրտուալ փոխանակումներն օգնում են նաև եվրոպական արժեքների տարածմանը։ Ավելին, որոշ դեպքերում նրանք կարող են նախապատրաստել, խորացնել և մեծացնել ֆիզիկական շարժունության ձեռքբերումներն, ինչպես նաև խթանել դրանց նոր պահանջարկը։

Վիրտուալ փոխանակումները տեղի են ունենում փոքր խմբերով և միշտ վարվում են պրոֆեսիոնալ վերապատրաստողի կողմից: Նրանք պետք է հեշտությամբ ինտեգրվեն երիտասարդական (ոչ ֆորմալ կրթությանն) նախագծերին կամ բարձրագույն կրթության դասընթացներին: Վիրտուալ փոխանակումները կարող են մասնակիցներ ներգրավել ինչպես բուհական, այնպես էլ թե երիտասարդական աշխատանքի ոլորտներից։ Այս գործողությամբ նախատեսված բոլոր նախագծերը կներգրավեն կազմակերպություններ և մասնակիցներ, որոնք գալիս են ինչպես ԵՄ անդամ պետություններից, այնպես էլ Ծրագրին ասոցացված երրորդ երկրներից, ինչպես նաև համապատասխան տարածաշրջաններում Ծրագրին չասոցացված երրորդ երկրներից (Հայաստանը ներառված է):

Գործողության նպատակներն են՝

  • խրախուսել միջմշակութային երկխոսությունը երրորդ երկրների հետ, որոնք ասոցացված չեն Ծրագրին և առցանց փոխգործակցության միջոցով բարձրացնել  մարդկանց միջև հանդուրժողականությունը՝ հիմնվելով թվային, երիտասարդությանը հարմար տեխնոլոգիաների վրա,
  • խթանել տարբեր տեսակի վիրտուալ փոխանակումներ՝ ի լրումն Էրազմուս+ ֆիզիկական շարժունության՝ հնարավորություն տալով ավելի շատ երիտասարդներին օգտվելու միջմշակութային և միջազգային փորձից
  • զարգացնել քննադատական ​​մտածողությունը և մեդիա գրագիտությունը, հատկապես ինտերնետի և սոցիալական մեդիայի օգտագործման հարցում՝ թիրախավորելով խտրականության, ինդոկտրինացիայի, բևեռացման և բռնի արմատականացման դեմ պայքարը.
  • խթանել ուսանողների, երիտասարդների և երիտասարդական ոլորտի աշխատողների թվային և փափուկ հմտությունները՝ ներառյալ օտար լեզուների իմացությունը և թիմային աշխատանքը, ուղղված վերջիններիս աշխատունակությանը բարելավմանը,
  • կրթության միջոցով կարևորել ակտիվ քաղաքացիությունը և ազատության, հանդուրժողականության և  խտրականության բացառման ընդհանուր արժեքները.
  • ամրապնդել երիտասարդական ոլորտը երրորդ երկրների հետ ԵՄ հարաբերություններում.

Թեմատիկ ոլորտների/նպատակների, աջակցվող գործողությունների, Վիրտուալ փոխանակման նախագծի ստեղծման կանոնակարգերի, իրավասության չափանիշների և այլնի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար ստուգեք Էրազմուս+ Ծրագրի Ուղեցույցը և Գործադիր գործակալության կայքէջը: