Որոնել

+

Գիտելիքահենք եվ ռազմավարական գործընկերներություններ

Գիտելիքահենք գործընկերներություններ

Գիտելիքահենք գործընկերներությունները հնարավորություն են ընձեռում կազմակերպություններին մշակելու մի ծրագիր, որը կնպաստի հետևյալ ֆոկուսային ոլորտներից որևէ մեկին՝

  • Դասավանդման և ուսուցման նոր, նորարարական և բազմամասնագիտական մոտեցումների մշակում,
  • Բարձրագույն կրթության և ընկերությունների աշխատակիցների ձեռնարկատիրության եւ ձեռնարկատիրական հմտությունների խթանում,
  • Գիտելիքի փոխանակում և միասնական աշխատանք նոր լուծումների մշակման շուրջ:

Շահագրգիռ կազմակերպությունները կարող են մասնակցել որպես կոնսորցիումի մաս, այդ թվում `

  • առնվազն վեց անկախ կազմակերպություններ առնվազն երեք Ծրագրային երկրներից,
  • որոնցից առնվազն երկուսը պետք է լինեն բարձրագույն ուսումնական հաստատությունները (բուհ), և
  • որոնցից առնվազն երկուսը պետք է լինեն ձեռնարկություններ/բիզնես ազմակերպություններ:

Գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, կազմակերպությունները կարող են մասնակցել, եթե նրանք ծրագրին կհաղորդեն հավելյալ արժեք:

Ծրագրերը ունեն երկուսից երեք տարվա տևողություն, թեև, բացառիկ դեպքերում, տևողությունը կարելի է երկարաձգել մինչև վեց ամիս: Երկամյա ծրագրի առավելագույն ֆինանսավորումը € 700,000, իսկ եռամյա ծրագրինը € 1,000,000 է:

Առավել մանրամասն տեղեկատվություն հասանելի է այստեղ:

Ռազմավարական համագործակցություններ

Ռազմավարական համագործակցությունները անդրազգային ծրագրեր են՝ նախագծված զարգացնելու նորարարական փորձը, խթանելու համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Առաջնայնությունը տրվելու է հետևյալ գործողություններին՝

  • ուսանողների գիտելիքի ու հմտությունների որակի և համապատասխանելիության բարձրացում, ուսանողակենտրոն ուսուցման մոտեցումների խթանում, բարձրագույն ուսումնական հաստատությունների և գործատուների կամ սոցիալական ձեռնարկություններիմիջև կամպի ամրապնդում,
  • նորարարության և ստեղծարարության աջակցում,
  • կրթության և հետազոտության փոխլրացման ապահովում,
  • ինստիտուցիոնալ և համակարգային մակարդակի կառավարման բարելավում, թափանցիկության և հետադարձ կապի մեխանիզմների կիրառում,
  • միջազգայնացման, փոխճանաչման եւ շարժունության, Բոլոնիայի սկզբունքներին և գործիքներին համաձայն փոփոխությունների խթանում:

Դիմել կարող է Ծրագրային երկրում հաստատված կազմակերպությունը, և ծրագիրը պետք է ներառի առնվազն երեք կազմակերպություն տարբեր Ծրագրային երկրներից: Գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, կազմակերպությունները կարող են մասնակցել, եթե նրանք ծրագրին կհաղորդեն հավելյալ արժեք:

Ռազմավարական համագործակցությունները կարող է տևել 24-ից 36 ամիս: Տարեկան դրամաշնորհը կազմում է € 150,000:

Առավել մանրամասն տեղեկատվություն հասանելի է այստեղ: