Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը (Էրազմուս Մունդուս) Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության հատվածի շրջանակներում (ՀԳ1) բուհական համագործակցության և ակադեմիական շարժունության գործողություններից մեկն է։ էրազմուս Մունդուսի նպատակն է Եվրոպայի և ողջ աշխարհի միջև համագործակցություն հաստատելով` բարձրացնել եվրոպական բարձրագույն կրթության որակը, ինչպես նաև խթանել երկխոսությունն ու փոխըմբռնումը մարդկանց և մշակույթների միջև։
Էրազմուս Մունդուսը հնարավորություն է տալիս՝
- Եվրոպայի և թիրախային Գործընկեր երկրների (այդ թվում և Հայաստանի) բարձրագույն ուսումնական հաստատություններին միջինստիտուցիոնալ համագործակցության միջոցով կազմել և իրագործել համատեղ հետբուհական ծրագրեր;
- անհատներին՝ ուսանողներին, շրջանավարտներին հետազոտողներին և բուհական աշխատակիցներին ուսանել հետազոտություններ կատարել կամ դասավանդել վերը նշված համատեղ մագիստրոսական ծրագրերի շրջանակներում;
- բարձրագույն կրթության ոորտում ակտիվ կամզակերպություններին՝ զարգացնել ծրագրեր, որոնց նպատակն է խթանել և տեսանելի դարձնել եվրոպական բարձրագույն կրթության գրավչությունը, պրոֆիլն ու իմիջն ամբողջ աշխարհում։