Որոնել

+

Բաժին: Նորություններ 2019թ

Էրազմուս+ ծրագրերի քլասթերային հանդիպում FAST հիմնադրամում

Դեկտեմբերի 23-ին Էրազմուս+ ազգային սենյակի և FAST հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հիմնադրամում կայացավ քլաստերային հանդիպում, որի շրջանակներում Էրազմուս+ 4 կարողությունների զարգացման ծրագրերի ներկայացուցիչներ հանդիպեցին FAST հիմնադրամի (www.fast.foundation) և Հորիզոն 2020 ազգային կոնտակտային գրասենյակի (h2020.sci.am) աշխատակազմի հետ: Այս նախաձեռնությունը նպատակ ուներ հարթակ  հանդիսանալ համալսարանների և ներդրումային ձեռնարկությունների համար՝ հիմք ընդունելով նրանց՝ Հայաստանում գիտահետազոտական էկոհամակարգը զարգացնելու ընդհանուր նպատակները:  […]

Կարդալ ավելին
«Բուհերում աշխատակազմի միջազգային շարժունության խթանումը» խորագրով տարածաշրջանային սեմինար

2019թ. նոյեմբերի 25-26-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) և Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանում (ՀՊՏՀ) անցկացվեց «Բուհերում աշխատակազմի միջազգային շարժունության խթանումը» խորագրով տարածաշրջանային սեմինարը: Միջոցառումը կազմակերպվել էր Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմի տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում: Թիրախային լսարանը Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ԲԿԲՓ ազգային թիմերի ներկայացուցիչներն էին, Էրազմուս+ ազգային գրասենյակների աշխատակիցները, ՀՀ բուհերի […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ տեղեկատվական օրեր Երևանում

2019 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցան ամենամյա Էրազմուս+ տեղեկատվական օրերը Երևանում։  Տեղեկատվական օրերն ուղղված են Էրազմուս+ Ծրագրի բարձագույն կրթության հատվածի հնարավորությունների մասին հանրային իրազեկման բարձրացմանը և համախմբում են ԵՄ-ի և նրա հարևանության երկրների բուհերի դասախոսական ու վարչական անձնակազմերին, փորձագետներին և ուսանողներին, […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ ծրագրի 2020 թ․ առաջարկների մրցույթը հրապարակվել է

Էրազմուս+ ծրագրի 2020 թ. Առաջարկների ներկայացման մրցույթը (Call for Proposals) հրապարակվել է: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՎՐԱ ՍԵՂՄԵԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՎԵՐՋԻՆԻՍ ՄԱՍԻՆ ԵՐԿՈՒ ԷՋԱՆՈՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿԻՆ։ Ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող վերջնաժամկետները հետևյալն են` ՀԳ 1 Միջազգային կրեդիտային շարժունություն: 05 February 2020 (12:00 Բրյուսելի ժամանակով) – Ընդհանուր բյուջե՝ մոտ 193 միլիոն եվրո։ ՀԳ […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ տեղեկատվական օր Վանաձորի պետական համալսարանում

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական արշավի շրջանակներում 2019թ. հոկտեմբերի 22-ին Լոռու մարզի Վանաձորի պետական ​​համալսարանում (ՎՊՀ) տեղի ունեցավ Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրը: Միջոցառման գլխավոր նպատակն էր տեղեկացնել Լոռու մարզի ակադեմիական և ոչ ակադեմիական ​​շահառուներին առաջիկա Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթի մասին և ծանոթացնել Էրազմուս+ բարձրագույն կրթության համար նախատեսված միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային […]

Կարդալ ավելին
Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL» (2019-2022թթ) Մոդուլի Մեկնարկը ԵՊԼՀՀ-ում

2019թ հոկտեմբերի 15-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ 2019թ․ Էրազմուս+ առաջարկներ մրցույթում հաղթած Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL» (2019-2022թթ) մոդուլի բացման արարողությունը։  Միջոցառման նպատակն էր շեշտարադրել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA)  համատեքստում իրավական մոտարկման գործընթացների կարևորությունը, ներկայացնել նոր Ժան Մոնե մոդուլը հնարավոր շահագրգիռ կողմերին և ողջունել մոդուլի ուսանողների առաջին հոսքը: […]

Կարդալ ավելին
«Կրթությունը Եվրոպայում. կիսվի՛ր փորձովդ մեզ հետ» տեղեկատվական միջոցառում

Ուզո՞ւմ ես սովորել Եվրոպայում: Ծանո՞թ ես Էրազմուս+ և ԴԱԱԴ ծրագրերի առաջարկած հնարավորություններին: Ցանկանու՞մ ես սովորել Էրազմուս+ և ԴԱԱԴ ծրագրերի շրջանավարտներից, կամ կիսվել փորձովդ, տպավորություններովդ և ձեռքբերումներովդ: Ահա այն հարցերը, որոնց պատասխանները գտնելու նպատակով հոկտեմբերի 10-ին Օպերա Սյութ հյուրանոցում Էրազմուս+ և ԴԱԱԴ գրասենյակների կողմից կազմակերպվեց «Կրթությունը Եվրոպայում. կիսվի՛ր փորձովդ մեզ հետ» տեղեկատվական միջոցառումը։ Վերջինս  #ErasmusDays միջազգային […]

Կարդալ ավելին
Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրերի կատալոգը թարմացվել է

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2020-2021թթ. ակադեմիական տարում կայանալիք ⇒ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի ցանկը թարմացվել է: Յուրաքանչյուր տարի ծրագրերի մեծամասնությունն ընդունում է հայտադիմումներ հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում: Ուսանողները կարող են դիմել առավելագույնը երեք կրթաթոշակային ծրագրի՝ իր իսկ կայքէջի միջոցով: Նշենք, որ հայաստանյան դիմորդների համար ուսումնառությունը պետք է տեղի ունենա կոնսորցիումի  առնվազն երկու Ծրագրային […]

Կարդալ ավելին
3-րդ աստիճանի ծրագրերի որակի ապահովման թեմայով Էրազմուս+ քննարկում նախարարությունում

Ս․թ․ հուլիսի 16-ին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունում տեղի ունեցավ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման թեմայով քլասթերային հանդիպում, որը նվիրված էր Եվրոպական միության Տեմպուս VERITAS (2013-2016թթ) և  Էրազմուս+ C3QA (2016-2019թթ) նախագծերի շրջանակում ստեղծված 3-րդ աստիճանի կրթության որակի ապահովման չափորոշիչների և ուղենիշների քննարկմանը: Միջոցառմանը ներկա էին կրթության քաղաքականության մշակողներ, ներկայացուցիչներ 3-րդ […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ վերապատրաստում Գորիսի պետական համալսարանում

2019թ. հունիսի 18-ին Էրազմուս+ ծրագրի անհատների ուսումնական շարժունության գործողությունների վերաբերյալ վերապատրաստում անցկացվեց Գորիսի պետական համալսարանում (ԳՊՀ): Իր ողջույնի խոսքում Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը կարևորեց Էրազմուս+ ծրագիրը հայաստանյան բուհերի կարողությունների զարգացման տեսանկյունից: Էրազմուս+ ագային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան իր հերթին անդրադարձավ ծրագրերի կայունության ապահովման խնդրին, և դրանց արդյունավետության բարձրացման համապատասխան մեխանիզմների կիրառման անհրաժեշտությանը: Վերապատրաստումը […]

Կարդալ ավելին