2018թ.-ի Եվրոպայի Օրվա տոնի շրջանակներում, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ համատեղ, ս.թ. մայիսի 24-ին ժ17։30-ից 20։00-ն Անի պլազա հյուրանոցի «Անի» սրահում կազմակերպում են «Կրթությունը Եվրոպայում․ իմ փորձը» առաջին տեղեկատվական միջոցառումն ուսանողների և ծնողների համար: Ուսումն արտերկրում, վստահաբար, մեծ մարտահրավեր է ինչպես ուսանողի, այնպես էլ նրա ծնողի համար։ Թեև Եվրոպան ուսումնական […]
Եվրահանձնաժողովն իր կայքում հրապարակել է Էրազմուս+ ծրագրի տարածաշրջանային և ազգային տեղեկատվական թերթիկները: Այդ կայքում դուք կգտնեք հետևյալը՝ Տարածաշրջանային տեղեկատվական թերթիկներ 8 Էրազմուս+ տեղեկատվական թերթիկները թվերի և օրինակների միջոցով ներկայացնում են, թե ինչպես է Էրազմուս+ ծրագիրն իրականացվում տարբեր տարածաշրջաններում: Դրանք ցույց են տալիս յուրաքանչյուր տարածաշրջանի ընդհանրացված վիճակագրությունը, ինչպես նաև որոշ օրինակներ են մեջբերում ծրագրերից: Այս տեղեկատվությունը […]
Ներկայացնում ենք 2018թ փետրվարի վերջնաժամկետների շրջանակներում Էրազմուս+ 2 գործողություններով ներկայացված դիմում հայտերի նախնական վիճակագրությունը՝ ՀԳ2 Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացում (8 փետրվարի, 2018թ) Ժան Մոնե Գործողություններ (22 փետրվարի, 2018թ․) Երկու գործողությունները ներառում են 33 Ծրագրային երկրների և 2րդ Տարածաշրջանի (Արևելյան գործընկերություն՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա եւ Ուկրաինա) հաստատություններ: Տարածաշրջան 2 Արևելյան գործընկերության երկրները ներկայացրել են […]
2018թ. փետրվարի 5-ից 9-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկեց Էրազմուս+ «Բիոարտադրանքի գիտությունների և տեխնոլոգիակների հայակական գերազանցության ցանցի ստեղծում» /Armenian Network of Excellence in Bio-products Science and Technology/AbioNet կարողությունների զարգացման ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի և Եվրամիության երկրների բուհերի միջև կենսամթերքների արտադրության ոլորտում կրթության, նորարարության և ձեռներեցության համակարգված կապի ստեղծումն է: Մասնավոր նպատակն է համատեղ պիլոտային մագիստրոսական ծրագրի ստեղծումը, […]
Փետրվարի 15-16-ին ԵՊՀ-ում մեկնարկեց Էրազմուս+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծի մեկնարկային համաժողովը: ԵՊՀ-ի կողմից ներկայացված PRINTeL ծրագիրը Եվրահանձնաժողովի Էրազմուս+ ՀԳ 2՝ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում արժանացել է հավանության և ստացել եռամյա ֆինանսավորում՝ 2018-2020 թթ. համար: PRINTeL նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի […]
Եվրոպական հանձնաժողովը նախաձեռնել է հանրային խորհրդատվություն, որի նպատակն է բացահայտել այն առաջնահերթությունները, որոնք պետք է արտացոլվեն հաջորդ Բազմամյա ֆինանսավորման շրջանակում (2020 թվականից հետո): Այս խորհրդատվությունը ներառում է հարցեր էրազմուս+ ծրագրի կատարողականության և ապագա մարտահրավերների վերաբերյալ: Այն կօգնի հավաքել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական մարմինների և այլ շահառուների կարծիքը ծրագրի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմերի մասին, որոնք […]
Հրապարակվել է 2017թ-ի հետազոտությունը՝ ուղղված Էրազմուս Մունդուս (ԷՄ) համատեղ մագիստրոսական ծրագրերի շրջանավարտների գործունեությանը: Հետազոտության հիմնական նպատակն է աջակցել Եվրոպակա հանձնաժողովին պարզել համատեղ մագիստրոսական ծրագրերի ազդեցությունը ուսանողների և շրջանավարտների վրա, և հայտնաբերել այն գործոնները, որոնք նպաստում են ԷՄ շրջանավարտների անձնական և մասնագիտական զարգացմանը: Հետազոտությունը հիմնված է 1740 ԷՄ ուսանողների և շրջանավարտների պատասխանների հիման վրա՝ նպատակ ունենալով գնահատել վերջիններիս առաջարկված […]