Դեկտեմբերի 19-ին 15 բուհերի դասախոսներ Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում մասնակցեցին Ժան Մոնե Գործողությունների վերաբերյալ վերապատրաստմանը, որի ընթացքում ակադեմիական շահառուներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու Ժան Մոնե ֆինանսավորմանը դիմելու նախապայմաններին և տալու իրենց հուզող հարցերը: Միջոցառման նպատակն էր Ժան Մոնե Գործողություններին դիմելու նախապատրաստել բուհական այն դասախոսներին ովքեր հետաքրքրված են մշակելու 40-ժամյա մոդուլներ Եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում և դասավանդել դրանք 3 հաջորդական տարիների ընթացքում: Վերապատրաստումն իրականացրեց Ժան Մոնե […]
Էրազմուս+ ծրագրի 2019 թ. Առաջարկների մրցույթը (Call for Proposals) հրապարակվել է: Ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող վերջնաժամկետները հետևյալն են` Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության բնագավառում` Փետրվարի 7, 2019 թ. Միջազգային կրեդիտային շարժունություն` Փետրվարի 5, 2019թ. Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր` Փետրվարի 14, 2019 թ. Ժան Մոնե գործողություններ` Փետրվարի 22, 2019 թ. Այս առաջարկների մրցույթի մանրամասն պայմանները կարելի է գտնել […]
Հրապարակվել են Ժան Մոնե Գործողություններին դիմելու համար 2019թ․ Առաջարկների ընդունման մրցույթն ու կից փաստաթղթերը։ Ժան Մոնե Գործողություններն են՝ Ժան Մոնե Ամբիոններ Ժան Մոնե Մոդուլներ Ժան Մոնե Գերազանցության Կենտրոններ Ժան Մոնե Աջակցություն Ասոցիացիաներին Ժան Մոնե Ցանցեր Ժան Մոնե Ծրագրեր Առաջարկների մրցույթի հրապարակման ամսաթիվ հոկտեմբերի 24, 2018թ Առաջարկների ներկայացման մրցույթի վերջնաժամկետը փետրվարի 22, 2019թ (12:00 CET, Բրյուսելյան […]
Ս.թ. նոյեմբերի 13-16-ը Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալության ներկայացուցիչ Բելեն Էնսիսոն այցելեց Հայաստան: Նա պատասխանատու է հայաստանում իրականացվելիք Էրազմուս+ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի համար: Տկն. Էնսիսոն ունեցավ հանդիպումների ինտենսիվ ժամանակացույց ազգային կրթական մարմինների, ինչպես նաև ընթացիկ, ավարտված և նոր ընտրված ծրագրերի ներկայացուցիչների հետ: Նա այս հնարավորությունն օգտագործեց առաջին հերթին ընթացիկ զարգացումներին ծանոթանալու և շահագրգիռ […]
2019թ․ փետրվարի 11-19-ը Կիևում տեղի կունենա ԵՄ-Արևելյան Գործընկերության ակադեմիան (EU-EaP Academy)։ Ակադեմիային կարող են մասնակցել Արևելյան Գործընկերության 6 երկրներից այն ասպիրանտներն ու երիտասարդ գիտնականները (ովքեր ավարտել են ոչ ավելի ուշ քան 5 տարի առաջ), որոնց հետազոտական աշխատանքն առնչվում է ԵՄ-ԱԳ համագործակցության թեմաներին։ Միջոցառումը կազմակերպվում և իրականացվում է Էրազմուս+ Ժան Մոնե 599865-EPP-1-2018-1-UA-EPPJMO ծրագրի շրջանակներում։ ԵՄ-ԱԳ ակադեմիան կանդրադառնա […]
Հոկտեմբերի 15-16-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ “Գիտական հետազոտությունների որակի ապահովումը” խորագրով տարածաշրջանային սեմինար: Միջոցառումն անցկացվեց Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) տեխնիկական աջակցության առաքելության (Technical Assistance Mission) շրջանակներում: Սեմինարի նպատակն էր օժանդակելու որակի ապահովման մեխանիզմների հատուկ շրջանակի մշակմանը, որը կնպաստի հետազոտական որակի բարձրացմանը հատկապես կրթական երրորդ մակարդակում: Միջոցառմանը մասնակցեցին Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և […]
Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալությունը (EACEA) հայտարարել է Եվրամիության Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերի (ՀԳ2) 2018թ. մրցույթի արդյունքները։ Ընդհանուր առմամբ ընտրվել է 147 ծրագիր, որոնցից Հայաստանի բուհերի և այլ կազմակերպությունների մասնակցությամբ 5 ծրագիր է առաջադրվել ֆինանսավորման: Այս 5 ծրագրերից 3-ը տարածաշրջանային են իսկ 2-ը՝ միջտարածաշրջանային, 4-ը համատեղ ծրագրեր են, իսկ 1-ը՝ […]
Ուրախ ենք ներկայացնել Էրազմուս Մունդուս մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի 2018թ․-ի ընտրության արդյունքները։ Դժվարին մրցակցության արդյունքում, 11 հայի տրվել է հնարավորություն կրթաթոշակով ուսանելու Գերմանիայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Չեխիայի բուհերում։ Ուսանողները կսովորեն հետևյալ ծրագրերում՝ Europäischer Master für Lexikographie / European Master in Lexicography Master Erasmus Mundus en Cultures Littéraires Européennes – CLE EMJMD on Wine Tourism […]
Հունիսի 12-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Զալցբուրգի Փարիզ Լոդրոն համալսարանի քաղաքագիտության դեպարտամենտի Էրազմուս+ ծրագրերի համակարգող և EuroPS կոնսորցիումի գործադիր տնօրեն Ֆրանց Կոկի հետ։ Հանդիպման ընթացքում պարոն Կոկը խոսեց իր համալսարանի ընթացիկ բակալավրի և մագիստրոսական ծրագրերի մասին։ Նա հայաստանյան բուհերի դասախոսներին և վարչական աշխատակիցներին ներկայացրեց Քաղաքագիտություն բաժնի «Ինտեգրացիա և կառավարում» ուսումնական ծրագիրը, ինչպես նաև […]