Որոնել

Մեկնարկում է լավագույն Էրազմուս+ պատմությունների մրցույթը․ կիսվի՛ր քո Էրազմուս+ պատմությունով և շահի՛ր քո մրցանակը։

Այս կարանտինային օրերին գույն ու երանգ հաղորդելու նպատակով ցանկանում ենք ծանոթանալ քո արտասովոր և հետաքրքիր Էրազմուս+ փորձառությանը: Գուցե Էրազմուս+ ծրագիրը նպաստել է անհատական և գործնական հմտություններիդ ու կարողություններիդ զարգացմանը, սկիզբ է դրել հաջողակ կարիերայիդ, խթանել է նորարար մտածողության ձևավորմանը, հանդիսացել է ոգեշնչման աղբյուր կամ նույնիսկ օգնել է գտնել կյանքի ընկերոջդ:

Բոլորս մեր պատմությունն ունենք: Ո՞րն է քոնը:

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին

Եթե դու սովորել ես, դասավանդել ես, վերապատրաստվել ես, մասնակցել ես երիտասարդական փոխանակման, կամավորություն ես արել կամ որպես Հայաստանից մասնակից նախորդ 5 տարիների ընթացում մասնակցել ես ԵՄ Էրազմուս+ ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող այլ միջոցառումների, ապա այս մրցույթը հենց քեզ համար է:

Ինչպե՞ս մասնակցել

Մրցույթին կարող ես մասնակցել` կատարելով հետևյալ երեք քայլերը`

  • info@erasmusplus.am էլ. հասցեին ուղարկի՛ր 3 լավ որակի լուսանկար (jpg ձևաչափով) և քո պատմությունը (առավելագույնը 300 բառ, անգլերեն լեզվով, Word ձևաչափով) կամ մեկ տեսանյութ, որը կնեկայացնի քո Էրազմուս+ փորձառության էությունը: 
  • Հավանի՛ր և տարածի՛ր մրցույթին նվիրված մեր ֆեյսբուքյան գրառումը` https://www.facebook.com/neoarm/posts/2045037372308000:
  • Ֆեյսբուքյան էջիդ տեղադրի՛ր լուսանկարներով պատմությունդ կամ տեսանյութդ՝ չմոռանալով օգտագործել #MyErasmusPlusStory հեշթեգը և նշել մեր էջը (https://www.facebook.com/neoarm/):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. մայիսի 12-ը:

Լուսանկարները

  • Մենք ցանկանում ենք տեսնել քեզ անկեղծ և անկաշկանդ իրավիճակներում, ուստի փնտրում ենք չբեմադրված լուսանկարներ. լավ օրինակներից են՝ լուսանկարներ, որոնք պատկերում են հանրակացարանում սենյակակիցների հետ ճաշ պատրաստելը, գրադարանում սովորելը, ոչ ֆորմալ կրթական խաղերին կամ դասընթացներին մասնակցելը և այլն),
  • Պետք է նկարված լինեն վերջին 5 տարում Էրազմուս+ շարժունության ծրագրերի, երիտասարդական փոխանակումների, սեմինարների կամ Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ընթացքում:

 Տեսանյութը

  • Պետք է ունենա երեք րոպեից ոչ ավել տևողություն,
  • Պետք է ունենա նվազագույնը մեկ րոպե տևողություն (առանց բումերանգների օգտագործման),
  • Պետք է նկարահանած լինի լանդշաֆտ (landscape) ձևաչափով:

Մրցանակ

Լավագույն Էրազմուս+ պատմություն անվանակարգի հաղթողը կստանա 1-ին մրցանակ` Էրազմուս+ պայուսակ` լի գեղեցիկ անակնկալներով: Նրա պատմությունը կտպագրվի «Էրազմուս+ գրքույկում», որի նպատակն է տոնել Ծրագրի երկարամյա գործունեությունը և ցույց տալ ունեցած ազդեցությունը Հայաստանում` ներշնչվելով նախկին մասնակիցների ոգեշնչող պատմություններով և փորձով:

Հայտերի ներկայացման պարագայում լավագույն տեսահոլովակի համար ևս առանձին մրցանակ կշնորհվի:

Էրազմուս+ համայնքը կընտրի 2-րդ մրցանակակրին, որի լուսանկարներով պատմությունը կամ տեսանյութը կարժանանա մեր ֆեյսբուքյան էջի հետևորդների առավելագույն ձայներին (լայքեր): 

Հաջողություն ենք մաղթում: Եղե՛ք ստեղծագործ, և թող հաղթի լավագույն պատմությունը:

 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2020թ